Գրքեր

Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել

Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։

Մի՛ դիմեք արհեստական միջոցների։

Ո՛չ փոքրիկ նստարան է պետք, ո՛չ գլուխը խոնարհել, ո՛չ աչքերը փակել։ Շատերն ասում են․ «Նստիր աթոռակին, գլուխդ հակիր, լարվիր, կենտրոնացիր, ու ամեն ինչ կստացվի»։ Որտեղի՜ց․․․ Մոլորություն է։ Փորձեք ու կհամոզվեք․․․

Լարված կենտրոնանալու անհրաժեշտություն չկա աղոթելու համար։ Ոչ մի ջանքի կարիք չկա, երբ աստվածային սերն ունես։ Որտեղ էլ գտնվեք՝ նստարանին, աթոռի վրա, ավտոմեքենայում, ամենուր՝ ճանապարհին, դպրոցում, գրասենյակում, աշխատավայրում, կարող եք Հիսուսի աղոթքն անել հանգիստ, առանց ճնշումի, առանց լարվելու։ Մի՛ կապվեք վայրին։

Ամեն ինչ Քրիստոսի հանդեպ սիրո մեջ է։ Եթե ձեր հոգին սիրով է կրկնում այդ հինգ բառը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ, ապա երբեք չի հագենա։ Դրանք անհագուրդ բառեր են։ Դրանք կրկնեք ձեր ամբողջ կյանքում։ Այնքա՜ն կենսատու հյութեր կան դրանցում։

 

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

06.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․