Գրքեր

Լավ ուսուցիչը

Ծնողներն իրենց որդու համար լավ դպրոց ու ուսուցիչ էին փնտրում և վերջապես ամենալավ ուսուցչին ընտրեցին նրա համար: Առավոտյան պապիկը թոռնիկին դպրոց տարավ: Երբ մտան դպրոցի բակ, երեխաները շրջապատեցին նրանց: «Ի՜նչ ծիծաղելի ծերուկ է»,- ծիծաղեց մի տղա: «Հե՜յ, հաստլիկ»,- ծաղրեց մեկ ուրիշը: Այդ պահին ուսուցիչը երեխաներին դասի կանչեց: Պապիկը  վճռականորեն բռնեց թոռնիկի ձեռքն ու դուրս ելավ փողոց: «Իսկ ես դպրոց չե՞մ գնալու»,- հարցրեց տղան: «Կգնաս, բայց ոչ այս մեկը,- բարկացած պատասխանեց պապիկը:- Ինքս դպրոց կգտնեմ քեզ համար»: Նա շատ դպրոցներում եղավ: Սպասում էր մինչև երեխաները դասամիջոցին բակ դուրս գան և հետևում, թե ինչպես են իրենց դրսևորում: Ոմանք ծամածռություններ էին անում իրեն, ոմանք ուշադրություն չէին դարձնում: Վերջապես մի փոքրիկ դպրոցի բակ մտավ և հոգնած հենվեց ցանկապատին: Զանգը հնչեց, և երեխաները դուրս վազեցին: «Պապի՛կ, ձեզ վա՞տ եք զգում, ջուր բերե՞մ»,- լսվեց մանկական մի ձայն: «Բակում նստարան կա, նստեք խնդրեմ»,- առաջարկեց մի տղա: «Ուզո՞ւմ եք ուսուցչին կանչեմ»,- հարցրեց մեկ այլ երեխա: Շուտով բակ դուրս եկավ երիտասարդ ուսուցիչը: Պապիկը ողջունեց նրան ու ասաց. «Վերջապես իմ թոռնիկի համար գտա ամենալավ դպրոցը»: «Սխալվում եք, պապիկ, մեր դպրոցն ամենալավը չէ: Այն չափազանց փոքր է ու անհարմարավետ»: Ծերունին չվիճեց նրա հետ, այլ պայմանավորվեց թոռնիկի ուսման համար ու հեռացավ: Երեկոյան հարսն ասաց. «Հայրի՛կ, դուք կրթություն չեք ստացել, ինչո՞ւ եք կարծում, որ գտել եք ամենալավ ուսուցչին»: «Որովհետև աշակերտներով են ուսուցչին ճանաչում»,- պատասխանեց պապիկը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

27.07.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․