21 Դեկտեմբեր, Շբ
Մի այգեգործ, որ հիվանդացել էր, խարույկի վրա չորացած սեզի խրձեր է լցնում, այնուհետև ասում իրեն մոտեցող ծեր վանականին.
- Հա´յր սուրբ, շատ ուրախացա, որ վերջապես այցելեցիք ինձ, ուզում եմ խորհուրդ հարցնել, թե ինչ անեմ, որպեսզի հիվանդությունից ազատվեմ:
Վանականը պատասխանում է.
- Մի´ արհամարհիր ուրիշներին, և մի´ կարծիր, թե դու ավելին ես, քան մյուսները: Նույնիսկ անպիտան թվացող այս սեզը կարող է բուժել քեզ, որովհետև եթե դու դրա թուրմը խմես, առողջ կլինես... Այգումդ շատ դեղաբույսեր են աճում, իսկ ինքդ Աստծո ստեղծածը չարժևորելով այրում ես...
Հովհաննես Մանուկյան