21 Դեկտեմբեր, Շբ
Երբ մի օր աշակերտն իր աղոթքի սպասված ակնկալիքները չի ստանում, գնում է խորհուրդ հարցնելու վանահորից, որը մի պատմություն է պատմում. «Այգեպանն իր երկու որդիներին այգու բարիքներից բաժին է հանում, մեկին՝ կողովով լի ընկույզ է տալիս, մյուսին՝ սալոր:
Փոքր որդին դժգոհում է.
-Մեծ եղբորս ընկույզ նվիրեցիր, դա ավելի թանկ արժե, քան այս սալորը:
Այգեպանը պատասխանում է.
-Մի՞թե չգիտես, որ ծույլ ես և ջանք չես գործադրի, որպեսզի ընկույզը կոտրես և ուտես, այլ մի կողմ կնետես ու ձեռնունայն կմնաս, դրա համար էլ քեզ առայժ այդ սալորը տվեցի, որ առանց ջանք թափելու ուտես: Եվ երբ ավելի հասուն դառնաս, ավելի արժեքավորի իմաստը հասկանաս ու ջանք գործադրես, այդժամ առավել արժեքավոր պտուղներն իբրև պարգև կստանաս»:
Սբ. Պողոս առաքյալն ասում է. «Եղբայրնե՛ր, մտքով երեխա մի՛ եղեք, այլ եղե՛ք երեխա չարություն գործելու մեջ, բայց մտքով եղե՛ք չափահաս» (Ա Կորնթ. 14.20):
Հովհաննես Մանուկյան