Գրքեր

Զղջման արտասուքների մասին

Ոմն եղբայր հարցրեց Աբբա Անտոնիոսին և ասաց. «Ի՞նչ անեմ իմ մեղքերի հետ»: Ծերն ասաց. «Ով կամենում է փրկվել մեղքերից, հառաչանքներով միայն կազատվի դրանցից»: Նույն ինքը դարձյալ ասաց. «Լա՛ցն է այն ճանապարհը, որ ցույց տվեց մեզ  Սուրբ Գիրքը: Մեր հայրերն ասացին. «Լացե՛ք, որովհետև դրանից բացի ուրիշ ճանապարհ չկա»: Եթե ընկնես մեղքի մեջ և ետ դառնաս դրանից, սկսես տրտմել և ապաշխարել, տե՛ս, մինչև մահվանդ օրը չդադարեցնես առ Տեր տրտմությունն ու հառաչանքը, որովհետև միգուցե դարձյալ նույն տիղմի մեջ ընկնես: Եվ հավատա, որ այսպիսի տրտմությամբ Աստծուն մոտ ես, որովհետև դա անձիդ համար երասան է և զգուշացնում ու ետ է պահում ընկղմվելուց: Իմացի՛ր, որ բոլոր չարիքներից առաջ, և մարդկության արարումից էլ առաջ՝ ամբարտավանությունը ծնվեց նախագյուտ դևի կամակոր մտքում, որի պատճառով էլ ինքն ընկավ»:


 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.02.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․