Հարց 33 – Հերետիկոս քահանայի մատուցած Ս. Պատարագն արդյո՞ք ընդունելի է:



Գրքեր
Հարց 33 – Հերետիկոս քահանայի մատուցած Ս. Պատարագն արդյո՞ք ընդունելի է:

Պատասխան – Եթե քահանան Արիոսի հետևորդ է, նրա մատուցած Պատարագն ընդունելի չէ, քանզի Արիոսը պատարագված Քրիստոսի աստվածությունն ուրացավ: Եթե Եվնոմիոսի հերձվածին է հետևում, նրա մատուցածը ևս ընդունելի չէ, քանզի Եվնոմիոսը Սուրբ Հոգու աստվածությունն ուրացավ, որ բոլոր խորհուրդների կատարելագործողն է: Եթե Ապողինարի հերձվածին է հետևում, նույնպես ընդունելի չէ, քանզի Ապողինարը Քրիստոսի բանական հոգին ուրացավ: Այսպես ընդունիր նաև ուրիշ աղանդապետերին հետևող քահանաների մատուցած Պատարագը, որոնք այս հերձվածողների նման մտքեր կունենան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․