21 Հուլիս, Ուր, Վարդավառի պահքի Ե օր

Գրքեր
Հարց 84 – Քրիստոսի պայծառակերպության ժամանակ միասին եղող առաքյալներն ինչի՞ց ճանաչեցին Մովսեսին և Եղիային, քանի որ Մովսեսը մահացել էր շատ տարիներ առաջ, իսկ Եղիան համբարձվել էր հրեղեն կառքով:

Պատասխան – Ոմանք ասում են, թե առաքյալներն ունեին Մովսեսի ու Եղիայի պատկերները և դրանից ճանաչեցին: Սակայն այս տեսակետն ընդունելի չէ, քանի որ այն ժամանակ մարդուն նկարելու սովորություն չկար: Ուստի պարզ է դառնում, որ Քրիստոս նրանց էր դիմել անուններով, իսկ առաքյալներն իմացել էին: Կամ Մովսեսը, մեռելներից հարություն առած լինելով, տակավին մահվան նշան ուներ, իսկ Եղիան, ողջ լինելով, դրախտի անմահությամբ էր բուրում: Եվ կամ առաքյալները լսել էին, որ Մովսեսը սակավամորուս ու թոթովախոս էր, իսկ Եղիան` մազոտ ու համարձակախոս: Այս խոսքերը հավանական են թվում, բայց

ամենահավանականն այն է, որ Քրիստոս այդ առաքյալներին արժանի համարեց` ինչ-որ չափով տեսնել Իր աստվածության փառքը: Նաև մասնավոր շներհ տվեց նրանց, որպեսզի իրենց չտեսած և ժամանակակից չեղած Մովսեսին ու Եղիային նույնպես ճանաչեն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․