23 Նոյեմբեր, Եշ, Հիսնակաց պահքի Դ օր

Գրքեր
Հարց 54 – Իսրայելցիների` Եգիպտոսից դուրս գալու ժամանակի մասին Ելից գրքում գրված է, թե գիշեր էր. «Իսրայելցիները Տիրոջ հրամանով այդ գիշերը անքուն մնացին, որպեսզի նա նրանց դուրս բերի եգիպտացիների երկրից» (Ելից 12:42): Թվոց գրքում գրված է, թե առավոտ էր. «Զատկի այգաբացին ելան Իսրայելի որդիները» (Թվոց 33:3): Երկրորդ Օրինաց գրքում գրված է, թե իրիկուն էր. «Զատկի զոհը կատարիր ցերեկը, իսկ երեկոյան դուրս եկ Եգիպտոսից» (Բ Օրին. 16:6): Այս խոսքերը միմյանց չեն համընկնում: Ինչպե՞ս հասկանալ:

Պատասխան – Կոռնելիոսը Մովսեսի հինգ գրքերի մասին գրած կանոններում այսպես է ասում. «Եբրայեցիները խոսում են արվածի մասին արդեն կատարյալ ներգործությամբ. մերթ շարունակությունից, մերթ սկզբից, քանի որ արարելը նույնն է, ինչ պսակելը, հնարելը, զենելը և որևէ բան ձեռնարկելը»: Խոսքի իմաստն այս է` իբր եբրայեցիների համար մի տեղ գրված է երեկոյան դուրս գալ, մեկ ուրիշ տեղ` գիշերը և մեկ այլ տեղ` առավոտյան, քանզի երեկոյան զատկական գառը մորթեցին, որ դուրս գալու պատճառ ու սկիզբ եղավ: Գիշերը եբրայեցիների անդրանիկներն սպանվեցին, և փարավոնը թույլ տվեց նրանց դուրս գալ: Նրանք եգիպտացիների կանանց զարդերով ու իրենց ողջ կարասիով սկսեցին դուրս գալ: Առավոտյան բոլորը դուրս եկան: Ուստի երեք գրվածքներն էլ ճշմարիտ են:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․