Ինձ շատ է հետաքրքրում թե Հիսուս Քրիստոսի 10-30 տարիների մասին ոչինչ չի գրված. ինչու. ինչով է զբաղված եղել և որտեղ է գտնվել այդ տարիներին... Որտե՞ղ է գտնվել Հիսուսը 10-30 տարեկան հասակում և ինչով է զբաղվել:

Գրքեր

Հիսուսի մանկության մասին հիշատակվում է միայն Ղուկասի Ավետարանի 2:41-52 համարներում՝ ընդգծելով այն փաստը, որ մանուկ Հիսուսը տաճարում քարոզում էր: Նաև տեղեկանում ենք, որ մինչ 30 տարեկան դառնալը, նա իր երկրավոր հոր՝ Հովսեփի հետ հյուսնությամբ էր զբաղվում: Ավելին նշված չէ, քանզի Հիսուս Իր մկրտությունից հետո միայն սկսեց երկրային քարոզչությունը և հրաշագործելը: 

Իսկ մինչ այդ Ավետարանում հստակ ասվում է. «Հետո Հիսուսն իր ծնողների հետ գնաց Նազարեթ և հնազանդ մնաց նրանց: Նրա մայրն այս բոլորը պահում էր իր սրտում: Իսկ Հիսուսը զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց» (Ղուկ. 2:51, 52):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․