Գրքեր
Աշխարհ ասելով ի՞նչ ենք հասկանում:

Երկինքն ու երկիրը և դրանցում եղած բոլոր արարածները, որոնց Աստված Իր ամենազոր և անսահման մեծ կարողությամբ ոչնչից գոյացրեց: Սակայն Աստծո կարողությունը ստեղծված արարածներով չի սահմանափակվում, այլ պարտավոր ենք դրանցից, ինչպես օվկիանոսի մեկ կաթիլ ջրից, մարդկային մտքի համար անհաս Աստվածային մեծ կարողությունը մտաբերել և հասկանալ:  Որովհետև Աստված ամենակարող չէր համարվի, եթե ստեղծված արարածներից զատ որևէ բան ստեղծելու անկարող լիներ, մինչդեռ ոչ թե Աստված արարածներին Իր կարողության համեմատ ստեղծեց, այլ Իր բարձր կամքի համաձայն:

Ո՛վ մարդ, մի՛ հպարտացիր քո գիտելիքով, կարողությամբ, իշխանությամբ և հարստությամբ, այլ Աստծո մեծ կարողության շուրջ խորհելով՝ զարմացիր և ամաչիր և հպարտությունից հետ կանգնիր:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․