Աղոթքը կատարելության հիմքն է, ամեն անգամ աղոթքի ճանապարհ անցնողը ձգտում է կատարելության՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ճշմարիտ աղոթքը, որ միավորում է մարդուն Բարձրյալի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լույս և ուժ, որ բաշխվում է երկնքից աղոթող սրտերին: Քրիստոնյայի կյանքը, ըստ էության, Քրիստոսին հետևելու մի ուղի է: «Հետևիր Ինձ» (Հովհ. 21:22),- ասում է Քրիստոս Աստծո պատկերն ու նմանությունը .....