Աստվածապաշտական գրքեր



Գրքեր

Աստվածապաշտական գրքեր

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում յուրաքանչյուր արարողությանը համապատասխան գործածվում է աստվածապաշտական որևէ գիրք. Սբ. Պատարագին՝ «Պատարագամատույց» կամ «Խորհրդատետր», ժամերգությանը՝ «Ժամագիրք», շարականների երգեցողության ժամանակ՝ «Շարակնոց», խորհուրդների և այլ արարողությունների ժամանակ՝ «Մաշտոց»: Աստվածապաշտական հետևյալ գրքերը՝ Սուրբ Ավետարան, «Ժամագիրք», «Շարակնոց», «Ճաշոց գիրք», «Պատարագամատույց» կամ «Խորհրդատետր», «Տաղարան», «Մաշտոց», «Տոնացույց», «Կանոնագիրք», «Յայսմաւուրք», դարերի ընթացքում թե՛ ընդհանրական, թե՛ Հայ եկեղեցու հայրերի կողմից կազմվել են, մշակվել և հարստացվել: Օրինակ՝ գրերի գյուտից հետո՝ հետագա դարերում, թարգմանիչները հայերենի վերածեցին աստվածապաշտական գրքեր, այդ թվում նաև պատարագամատույցներ: Եվ ժամանակի հետ պատարագամատույցները հարստացան ու ճոխացան:

Արարողությունների ժամանակ գործածվող որևէ աստվածապաշտական գիրք նպատակ ունի յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի է՛լ առավել մոտեցնելու Աստծուն և Նրա խոսքին. «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր. այն թափանցում է մարդու շնչի ու հոգու մեջ, մինչև ողնածուծը և քննում է մտածումներն ու սրտի խորհուրդները» (Եբրայեցիներ 4.12):

Սուրբ Ավետարան
Սուրբ Ավետարանը Աստվածաշնչից՝ Նոր Կտակարանից այն մասն է, որ բովանդակում է իր մեջ Քրիստոսի երկրային կյանքը, խոսքերը և հրաշքները: Սուրբ Ավետարանը իր մեջ պարունակում է չորս Ավետարաններ գրված չորս ավետարանիչների՝ Սբ. Մատթեոսի, Սբ. Մարկոսի, Սբ. Ղուկասի և Սբ. Հովհաննեսի կողմից: Ինչպես նրանցից յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ չորսը միասին կոչվում են Ավետարան: Ժողովուրդը հաճախ Ավետարան է անվանում նաև Նոր Կտակարանը, և նույնիսկ ամբողջ Սուրբ Գիրքը: Ավետարաններ .....
Ճաշոց
«Ճաշոց» գիրքը Հին և Նոր Կտակարանների  ժողովածու է, դասավորված ամեն օրվա կարգով, որ կարդացվում է եկեղեցու աստվածպաշտության ժամանակ: Գրքում ընդգրկված են սուրբ հայրերի հեղինակած հոգեբուխ աղոթքներ (Եղիշե՝ աղոթք «Այլակերպության», Ներսես Շնորհալի՝ աղոթք «Խաղողօրհնեքի», Ներսես Լամբրոնացի՝ աղոթք կամ ճառ «Հոգեգալուստի»), քարոզներ, ներբողներ (Զաքարիա Ա Ձագեցի՝ ներբող խաչի «Խաչվերաց»), տաղեր ու գանձեր (Ջրօրհնեքի կարգում), .....
Շարակնոց
Շարակնոցը շարականների ժողովածու է, բովանդակում է եկեղեցում աստվածապաշտության ժամանակ երգվող հոգևոր երգերը: Շարականները ստեղծվել են եկեղեցական տարբեր տոների առթիվ, Տերունական օրերին, սրբերի հիշատակին, պահքի օրերին երգելու համար: Շարական՝ շար-ական, այսինքն՝ թանկագին քարերի շարան, հոգևոր երգերի շարան: 12-րդ դարից հոգևոր երգերը կոչվեցին շարական, իսկ հավաքածուն՝ Շարակնոց, շարականագիրք: Հայ եկեղեցու հոգևոր երգերի հիմնական աղբյուրը հանդիսանում .....
Խորհրդատետր-Պատարագամատույց
Խորհրդատետր-Պատարագամատույցը Սբ. Պատարագի արարողության գիրքն է: Այն Հայ եկեղեցու աստվածպաշտական ծիսական գրքերից է, որը պարունակում է Սբ. Պատարագի խորհուրդը, մատուցման կարգը, արարողության ժամանակ երգվող երգերն ու բարձրաձայն և ծածուկ արտասանվող աղոթքները, որ գործածում է պատարագիչ քահանան: Սբ. Պատարագի արարողության կարգը առաջին երեք դարերում ընդհանուր էր բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Մեր եկեղեցում սկզբնապես գործածվել է Սուրբ Հակոբոս .....
Տոնացույց
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում տարվա ընթացքում նշվող բոլոր տոների և հիշատակի օրերի ստույգ ժամանակը տեղեկանում ենք Տոնացույցի միջոցով: Այն Հայ եկեղեցու արարողական ժողովածուներից է: Տոնացույցում ընդգրկված է տարվա ընթացքում եկեղեցու տոների կատարման կարգը. տոներին կատարվող սաղմոսները, շարականները, երգերը, աղոթքները, ընթերցվող Ավետարանները, ինչպես նաև այլ ընթերցվածքներ և առհասարակ ամեն տեսակ հանդիսակատարություններ, և թե ինչպես պետք .....
Ժամագիրք
Ժամագիրքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ամենահին և ամենաշատ գործածվող ծիսամատյաններից է: Այն իր մեջ պարունակում է ժամերգությունների կատարման կարգը, ժամերգության տեքստերը՝ մաղթանքներ, քարոզներ, աղոթքներ, ընթերցվածքներ Հին ու Նոր Կտակարաններից, սաղմոսներ, երգեր և շարականներ: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգությունները, որոնք ընդհանրական աղոթքներ են, թվով ինն են՝ Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Ճաշու երրորդ ժամի, Ճաշու վեցերորդ .....
Հայսմավուրք
Հայսմավուրք ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից է: «Յասմաւուրք» անվանումը ծագել է «Յայսմ աւուր» գրաբարյան բառակապակցությունից, որ նշանակում է այս օրը: Ծիսամատյանի այս անվանումը կիրառվում է 13-րդ դարից: Այս գիրքը պարունակում է տարվա յուրաքանչյուր օրը նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը (կյանքերը), ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, տոնախոսություններ և նախատեսված է եկեղեցում, ժամերգություններից .....
Կանոնագիրք
Կանոնագիրքը այն գիրքն է, որի մեջ ընդգրկված են առաքելական կանոնները, երեք տիեզերական ժողովների՝ Նիկիայի, Կ. Պոլսի և Եփեսոսի ժողովների կանոնները և բացի դրանցից՝ Հայաստանյայց եկեղեցական-ազգային ժողովների կանոնները եկեղեցու կառավարության և բարեկարգության համար, որոնցով կառավարվում է եկեղեցին: Բաղկացած է հոգևոր-եկեղեցական, ծիսադավանական, բարոյախրատական, գաղափարաքաղաքական և տնտեսական-քաղաքացիական խնդիրներ ընդգրկող կանոն հոդվածներից, .....
Տաղարան-Գանձարան
Տաղարանը եկեղեցական գիրք է, որ բովանդակում է տաղեր, Սուրբ Պատարագի երգեր, մեղեդիներ, ստեղիներ, գանձեր, քարոզներ: Հայ եկեղեցու Տաղարանի հեղինակը Գրիգոր Խլաթեցի վարդապետն է (Ծերենց), ով համախմբել է տաղերը և գանձերը: Հոգևոր բովանդակությամբ հնագույն տաղերը ստեղծվել են 10-րդ դարում Գանձարան ժողովածուի կազմավորման պահանջով: Դրանք օրհնություն են, գովեստ, ողբ, աղաչանք, խրատ, որոնք զարդարում էին ազգային եկեղեցական տոների հանդիսությունները: Տաղասացների .....
Մաշտոց
Մաշտոցը Հայ եկեղեցու արարողությունները բովանդակող ծիսական ժողովածու է: Այն կոչվում է նաև Ծիսարան: Մաշտոցում ընդգրկված են Հայ եկեղեցու խորհուրդների և ծեսերի կարգը, օրհնություններ, աղոթքներ, երգեր և աստվածաշնչյան ընթերցվածներ: Մաշտոցի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Այս գրքի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․