Գրքեր

Այցելություն հաշմանդամ ազատամարտիկի ընտանիք

ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շրջանակում, փետրվարի 16-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Նազարբեկյան 48 հասցեում ապրող նախկին ազատամարտիկ՝ 57-ամյա Էդուարդ Սմբատյանի ընտանիք: Վերջինս 2-րդ կարգի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից մարտնչել է «Աղբյուր Սերոբ» ջոկատի կազմում, ապա՝ դարձել իր իսկ հիմնած «Սեդրակ Ջալալյան»-ի անվան գումարտակի հրամանատարը: 1993 թ-ին վիրավորվել է և երկու վիրահատություններ է ունեցել: Նախկին ազատամարտիկ Էդուարդ Սմբատյանն՝ իր տղայի, հարսի և թոռնիկի հետ, ժամանակավոր բնակություն է հաստատել կիսակառույց շենքի 3-րդ հարկում, իսկ 9-րդ հարկի այն բնակարանը, որ տրամադրել են իրենց, դեռ կառուցված չէ: Ընտանիքում միակ աշխատողը Էդուարդ Սմբատյանի որդին է՝ 35-ամյա Հրաչը, ով այժմ ի վիճակի չէ աշխատելու առողջական խնդիրների պատճառով. անցյալ տարի դեկտեմբերի 1-ին թոքի վիրահատություն է ունեցել:

Տեր Գրիգորն ընտանիքի համար բժշկության աղոթք կարդաց, ապա հանձնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթները և դրամական օգնությունը:

Ճշմարիտ սերը գործով արտահայտողներն Աստծո որդիներ են, ովքեր, գործադրելով միմյանց սիրելու պատվիրանը, միացած են մնում Աստծուն, և Աստված էլ՝ նրանց (Ա Հովհաննես 3:24):

 

Կարինե Սուգիկյան

16.02.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․