Գրքեր

Դեղամիջոցը

Մի կին հիվանդության ցավից տառապում է: Բժիշկը գալիս է, բացում դեղերի իր հսկա տոպրակը և զանազան, գույնզգույն դեղեր հանում, տալիս հիվանդին, բայց ցավը չի թողնում, նույնիսկ սաստկանում է: Անհանգստացած տանտերը մեկ այլ բժիշկ է գտնում, որը մի քանի դեղահաբ է ընդամենն ունենում, որոնցից մեկը տալիս է հիվանդին ու նրան բժշկում:

Տանտերն ասում է.

- Մի բժիշկ գտա, որ բազմաթիվ, մեծ ու փոքր դեղեր ուներ, որոնց շատությամբ պարծենում ու հպարտանում էր, սակայն չկարողացավ դրանցից որևէ մեկով կնոջս օգնել: Բայց, ահա, դու եկար, որ մի քանի դեղամիջոց ունես և հիվանդությունից կնոջս փրկեցիր:

Բժիշկը լսում է և պատասխանում.

- Ավելի լավ է քիչ ունենալ, բայց օգտակար, քան շատ, սակայն ոչ պիտանի փրկության համար:

Նույնը հոգևոր կյանքում է: Մի՛ կարծեք, թե ձեր կուտակած գիտելիքներն ավելին են, քան մի պարզ մարդու սիրո և խոնարհությամբ լեցուն հավատքի խոսքն ու գործը, որովհետև Աստված ոչ թե չափում է ձեր ունեցածի թվաքանակով, այլ հոգևոր խոնարհության որակով և չափով:

 

Հովհաննես Մանուկյան

27.08.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․