21 Դեկտեմբեր, Շբ
Մի անիրավ մարդու բռնում-բերում են թագավորի մոտ և խիստ դատավճիռ կարդում երեք մեղքերի համար: Անիրավն առարկում է.
-Ի՞նչ եմ արել..., ընդամենը մեկ սխալ եմ գործել՝ քաղաքի մանկատան սնունդն եմ գողացել, իսկ դուք երեք մեղքերի համար եք ինձ դատում:
Թագավորը պատասխանում է.
- Երբ սխալդ տեսնում ես ու չես ուղղում, նշանակում է` արդեն երկրորդ մեղքն ես գործում: Եվ երբ այդ ամենի համար արդարանում ես, երրորդ մեղքն ես գործում:
Չապաշխարող մարդու յուրաքանչյուր մեղավոր ընթացքը դառնում է եռակի ծանր, երբ չի ուղղվում սխալ ճանապարհից, այլև՝ արդարանում է դրա համար:
Ավետարանն ասում է. «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 4.17):
Հովհաննես Մանուկյան