Գրքեր

Ժուժկալություն

Հայր Պիմենը պատմեց հետևյալը. «Երբ պտղակութից վերադարձանք Սկյութիա, Ալեքսանդրիայից մեզ ամենքիս համար մի­մի դորակ ձիթապտղի ձեթ բերին՝ որպես պտղաբաժին, իսկ դորակների բերանները սվաղած էին կրով: Երբ դարձյալ  եկավ հնձի ժամանակը, ինչ ավելացել­մնացել էր, բոլորը բերին  և դրին  եկեղեցում: Ես իմ դորակի բերանը չէի բացել, այլ փոքրիկ ծակ էի բացել ասեղով, և ինքս իմ մեջ պարծենում էի, որպես թե մեծ բան էի արել: Երբ մյուս եղբայրները բերին իրենց դորակները նույնությամբ` կիրը անխաթար, իսկ իմը` ծակված, այնպիսի ամոթ ապրեցի, կարծես պոռնկության մեջ ընկած լինեի»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

06.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․