Գրքեր

«Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ». երիտասարդների աղոթքի ուղին

Ամեն տարի Մեծ պահքի շրջանում քրիստոնյան հնարավորություն է ունենում հոգեպես նորոգվելու և նորովի խորհելու կյանքի ու իր մասին: Խորհելու՝ արդյո՞ք իր կյանքն այնպիսին է, ինչպիսին ցանկանում է տեսնել Տերը: Այս մասին կրկին անգամ խոկալու և մայր հայրենիքի ու եկեղեցու համար աղոթելու մեծ փափագը փետրվարի 18-ին՝ Մեծ պահքի Արտաքսման կիրակի օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության ուխտի ուղին հարթեց դեպի Սուրբ Էջմիածին:  

Մինչ աղոթքի ճանապարհ անցնելը «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ Պատարագի: Հայոց հոգևոր կենտրոնում երիտասարդ ուխտավորները միասնական աղոթքի կանգնեցին Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ և Ս. Աստվածածին եկեղեցիներում՝ Տիրոջ ողորմածությունը հայցելով մայր հայրենիքի և եկեղեցու զորացման համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում «Զորավոր» երիտասարդաց միությանն օրհնեց Տեր Ադամ քահանա Մակարյանը՝ մաղթելով, որ մայր եկեղեցու շուրջ համախմբված երիտասարդաց միությունների աստվածահաճո գործունեությունը միշտ բարի պտուղ տա. միությունները համալրվեն նոր անդամներով՝ իրենց լուման բերելով մայր եկեղեցուն և հայրենիքին:

Աղոթքով, պահեցողությամբ և բարեգործությամբ է, որ քրիստոնյան կարող է հասնել մարմնի, մտքի և հոգու ամբողջական ու ներդաշնակ միասնությանը: Հոգևոր այս ընթացքը քրիստոնյային շնորհում է անսասան ուժ և զորություն՝ դիմակայելու կյանքի հորձանուտներին: Մարդկության պատմությունն իր փորձով է հաստատել Տիրոջ հետևյալ պատգամը՝ խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ (Մատթ. 7:7):

 

Կարինե Սուգիկյան

 

18.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․