Գրքեր

Վարդերը

Տասներկուամյա մի աղջիկ սրտնեղած փակվում է իր սենյակում: Մայրը գալիս է և ասում.

- Դուռը թակում են, հյուր է եկել:

Աղջիկը պատասխանում է.

- Ես կարմիր և գեղեցիկ վարդեր էի ուզում ունենալ, այլ ոչ թե հյուր: Դուք ինձ համար վարդեր չգնեցիք: Իսկ Աստված էլ իմ խնդրանքը չլսեց, որպեսզի իմ ընկերուհիների պես ես նույնպես վարդեր ունենամ:

Մայրը ժպտում և ասում է.

- Մեր բարեկամն է այցելել, որ վարդերի պարտեզ ունի, բացի՛ր դուռը, քանի որ եկել է քեզ տանելու իր վարդերի պարտեզը և բազմաթիվ գեղեցիկ ծաղիկներ նվիրելու:

Աղջիկը նայում է մորը և նույնպես ժպտում:

Մի՛ կարծեք, թե Երկնավոր Հայր ձեր աղոթքները չի լսում. լսում է և եթե ձեր խնդրանքը ձեր հոգուն չի վնասում, այնպես է իրագործում, որ ձեր հոգեվիճակը վերափոխվի դեպի բարին ու դրականը և երբեմն այնպես գործում, որ ինքներդ այդ կերպ չեք սպասում:

 

Հովհաննես Մանուկյան

24.09.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․