Հարց 45 – Աստված բոլոր ստեղծվածների՝ թե՛ հոգևորների և թե՛ մարմնավորների Աստված է համարվում, քանի որ բոլոր արարածների գոյացուցիչն Ինքն է: Արդ, Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչո՞ւ է Աստծուն միայն հոգիների Աստված անվանում:



Գրքեր
Հարց 45 – Աստված բոլոր ստեղծվածների՝ թե՛ հոգևորների և թե՛ մարմնավորների Աստված է համարվում, քանի որ բոլոր արարածների գոյացուցիչն Ինքն է: Արդ, Սուրբ Գրիգոր Նարեկացին ինչո՞ւ է Աստծուն միայն հոգիների Աստված անվանում:

Պատասխան - Այո՛, Աստված է ստեղծողը բոլոր արարածների, այսինքն՝ բոլոր հոգիների՝ թե՛ իմացականների, թե՛ բանականների, թե՛ զգայականների, թե՛ շնչավորների և թե տնկականների: Սակայն երբ հատկապես ասվում է հոգիների Աստված, պետք է հասկանալ հրեշտակներին և մարդկանց: Հիրավի, նաև մարմինների Աստված է: Բայց քանի որ հոգին առավել պատվական է, քան մարմինը, ուստի պատվական մասով է անվանվում ստեղծողը:

Պատվական մաս ասացի նախ հոգու՝ առ Աստված ունեցած նմանության համար, երկրորդ՝ անմահության համար, երրորդ՝ հոգու պարզ, առանց նյութի և հատկապես Աստծուց ստեղծված լինելու համար: Բայց մարմինը, բնության պատճառով, հողից է առաջանում: Նաև մենք, մեր առօրյա խոսակցության մեջ, երբեմն մարդուն հոգի ենք անվանում: Օրինակ՝ ասում ենք. «Քանի՞ հոգի կային Պետրոսի տանը»: Մի՞թե այնտեղ եղողները միայն հոգի են և մարմին չունեն: Այսպես հասկացիր նաև Նարեկացու ասած «հոգիների Աստվածը»-ը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․