Հարց 63 - Ճի՞շտ է արդյոք Սրբերի նշխարներին տրվող պաշտամունքը:



Գրքեր
Հարց 63 - Ճի՞շտ է արդյոք Սրբերի նշխարներին տրվող պաշտամունքը:

Պատասխան – Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Մարդասեր է Աստված և մեզ փրկության բազում ձևեր է ընձեռում: Այս բազմաթիվ ձևերի հետ նշված ճանապարհն էլ է բացել մեզ համար, որը բավական է առաքինության հրավիրելու համար` մեզ թողնելով Սրբերի նշխարները: Քանզի խոսքերի զորությունից հետո երկրորդ պատվո տեղում են Սրբերի շիրիմները, որոնք իրենց տեսնողների հոգիները միայն նախանձախնդրությամբ են բորբոքում: Եվ երբ որևէ մեկը մոտենում է այսպիսի մի տապանի, հենց նույն պահին, վերջինիս ազդեցության շնորհիվ, գեղեցիկ ճաշակ է ձեռք բերում, որովհետև տապանը տեսնելիս իր մեջ է ընդունում հոգին, հափշտակում այն, արթնացնում և այնպես է հիացնում, որ կարծես թե տապանի մեջ ամփոփվածը նրա հետ աղոթում է, նրա կողքին կանգնած է և միայն նրա՛ն է երևում» (Տե՛ս սուրբ Բաբելասին նվիրված ճառը):

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․