26 Դեկտեմբեր, Եշ
Ոմն մեծահարուստ եղբայր աղաչում էր ծերին, որ իրենից մի բան վերցնի իր կարիքների համար: Ծերն ասաց. «Ես որևէ բանի կարիք չունեմ, ինձ բավական են իմ ձեռքերն ու նրանց գործերը»: Իսկ մեծահարուստը համառորեն աղաչում էր, որ մի բան վերցնի: Ծերն ասաց. «Դա ինձ համար կրկնակի ամոթ է, եղբա՛յր, նախ` որ վերցնեմ այն, ինչ իմը չէ, և երկրորդ` որ ուրիշի ունեցվածքով բարեգործություն անեմ և փքվեմ»: Եվ ոչինչ չվերցրեց նրանից, իսկ մեծահարուստը զարմացավ` տեսնելով նրան Աստծով զորացած և որևէ բանի անկարոտ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016