Իրադարձություններ
Երիտասարդները զրուցեցին առողջ և անառողջ հարաբերությունների մասին
Նոյեմբերի 13-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր  հոգեբան, հոգեթերապևտ Նարինե Հարությունյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսությունը կրում էր «Մարդկային հարաբերություններ. ինչպես տարբերակել առողջ .....
Երիտասարդները մասնակցեցին «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղին
Հոկտեմբերի 19-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից կազմակերպվել էր «Սուրբ Պատարագը» խորագրով ինտելեկտուալ խաղ, որին միության հրավերով իր մասնակցությունն էր բերել Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը: Ինտելեկտուալ խաղը, «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա .....
Հաղթական եկեղեցին սիրո հաղորդակցության մեջ է զինվորյալ եկեղեցու հետ
          Հաղթական եկեղեցին սիրո հաղորդակցության մեջ է զինվորյալ եկեղեցու հետ   Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի յոթանասուներկու աշակերտներից սբ. Անանիայի հիշատակությունն այս տարի տոնախմբեց հոկտեմբերի 14-ին: Եկեղեցական կարգի համաձայն՝ օրը փոխվում է Երեկոյան ժամերգությունից հետո և հոկտեմբերի 13-ի երեկոյան՝ ժամը 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ .....
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս։ Անկախ պետականության վերահաստատումը դարավոր նվիրական իղձ էր, որը մեր ժողովուրդն իրականացրեց հավաքական կամքով, իր բարօր ու խաղաղ կյանքը կառուցելու և ազգային արժեքներով ապրելու ձգտումով։ Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են ծանր փորձությունների միջով՝ դիմագրավելով հետպատերազմյան .....
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
Գերաշնո՛րհ Սրբազան Հայր, Արարատյան Հայրապետական թեմի հոգևորականաց դասի և հավատացելոց անունից հղում ենք մեր ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները Ձերդ Սրբազնության ծննդյան տարեդարձի առթիվ: Ի սրտե մաղթում ենք Ձեզ քաջառողջ, երկար տարիներ, կենաց արևշատություն և արդյունաշատ առաջնորդություն։ Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Ամենակալի զորակցությունը, առատ օրհնություններն ու շնորհները, նաև մշտատև առաջնորդությունը Ձերդ Սրբազնության .....
Նավասարդ Սրբազանի շնորհավորական ուղերձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների և հոգևորականաց դասի անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Տարիներ առաջ Միածնաէջ Մայր Տաճարում Ձեզ փոխանցվեց Լուսավորչի Աթոռի գահակալությունը: Շուրջ երկուսուկես տասնամյակ Դուք ստանձնեցիք Հայոց ազգին հավատքի և եկեղեցասիրության ճամփաներով ուղղորդելու և փրկակար հավատքն անսասան պահելու առաքելությունը: «Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, .....
Ֆիլմերի քննարկում, որ երիտասարդների առջև բաց արեց մնայուն երջանկության բանաձևը
Հունիսի 8-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Հոգեգալստյան տոնը: Սուրբ Երրորդության երրորդ անձը՝ Սուրբ Հոգին, Իր շնորհներն է բաշխում քրիստոնյաներին  մկրտությունից ի վեր: Տոնի հիշեցումներից է՝ աստվածային շնորհները գործածել ի փառս Աստծու: Այս պատգամին հետևողները կյանքի բոլոր՝ այդ թվում նաև արվեստի բնագավառում, բարի պտուղներ են տալիս և աստվածահաճո գործեր արարում: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության .....
Այսօր Նավասարդ Սրբազանի քահանայական ձեռնադրության տարեդարձն է
Գերաշնորհ Սրբազան Հա՛յր, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանայից դասի և հավատավոր համայնքի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ քահանայական ձեռնադրության 38-րդ տարեդարձի առթիվ։ Բարձրյալն Աստծու օրհնությամբ Ձերդ Սրբազնության առաջնորդած տիրախնամ թեմն այս բոլոր տարիներին իր հոգենորոգ, ազգանվեր ու եկեղեցասեր առաքելությունն է իրականացնում ի փառս Աստծու և ի շինություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Աղոթում .....
Կյանքի կարևորագույն դասեր, որ քաղեցին երիտասարդները հեքիաթների աշխարհից
Հունիսի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր մանկավարժ, կենսաբան, մանկագիր և թարգմանիչ Հասմիկ Ափոյանին: Հանդիպումը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։ Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։ Մասնավոր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։ Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք .....
Ուխտի օրհնաբեր օր. միշտ վառ պահենք մեր հավատի ճրագը
Մայիսի 14-ին Հայ եկեղեցու նշանավոր հայրապետներից սբ. Մովսես Գ Տաթևացու մահվան հիշատակության օրն է: Այդ օրը Հայ եկեղեցու հավատավոր զավակներն ուխտի են գնում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի և հայցում Հայոց հայրապետի բարեխոսությունը, հայրապետի, ով 17-րդ դարում՝ երկու դար տևած խավար դարաշրջաններից հետո, Հայոց աշխարհի երկնակամարում փայլեց որպես լուսատու աստղ՝ Ավետարանի լույսով ողողելով հայ հոգիները: Նա իր սրբակրոն և զոհաբերվող գործունեությամբ .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և  փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ .....
Գերաշնորհ Տ․ Նավասարդ արք․ Կճոյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ
Սիրելի՛ հավատավոր զավակներ, Հրաշազարդ Սուրբ Հարության տոնի առթիվ հղում ենք մեր սրտաբուխ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Փա՜ռք Քրիստոսի ամենազոր Հարությանը: Անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց այս կենսաբեր ողջույնի, որով ամենամյա նորոգությամբ ի լուր ամենքի ազդարարվում է. «Մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգևեաց»: Քրիստոս Իր մահվամբ հաղթեց մահվանը: Տերը հարությամբ ուղենշեց հավիտենական կյանքի ճանապարհը՝ .....
Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 19-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Սուրբ Պատարագը կատարվեց Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվեցին սուրբգրային .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․