
Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:
Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։
Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:
Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:
Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:
Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:
Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։
«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):
Կազմեց Կարինե Սուգիկյանը







Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Մի պալատի մոտ բազմաթիվ մարդիկ են հավաքված լինում, և բոլորը գոչում են՝ տո՛ւր, տո՛ւր, այս տուր, այն տուր…
Հերթը հասնում է մի աղքատ մարդու և մտնում է պալատ ու թանկարժեք գանձերով լեցուն դուրս գալիս: Պալատի շուրջը հավաքված մարդիկ զարմանում են, լռում և նրանցից մեկն ասում է.
-Մենք՝ բոլորս, հերթով մտանք թագավորի մոտ և մեծ բաներ նույնիսկ չխնդրեցինք, սակայն թագավորը լուռ էր, ու ձեռնունայն դուրս եկանք:
Աղքատը պատասխանում է.
-Երբ հանդիպում .....
Ոմն ծեր ծանր հիվանդացավ այն աստիճան, որ արյուն էր փսխում: Մի եղբայր բոված ալրախյուս պատրաստեց և նրա մեջ փոքր ինչ միրգ խառնելով՝ բերեց հիվանդին և խնդրեց ճաշակել այն` ասելով. «Ա՛ռ, կե՛ր, հա՛յր, հանուն սիրո, քանզի այն օգտակար է քեզ»: Ծերը երկար ժամանակ ապշած մնալուց հետո ասաց. «Ո՞ր գրքում գտար այդ բանը. ճշմարիտ եմ ասում, որ իմ ցանկությունն այն է, որ Աստված ինձ այս հիվանդության մեջ թողներ ևս երեսուն տարի»: Եվ չընդունեց խյուսը:
«Սուրբ .....
Մի երիտասարդ եղբայր իր աբբայի կողմից ուղարկվեց ոմն եղբոր մոտ, որը պարտեզ ուներ Սինեա լեռան մոտ, մի քիչ միրգ բերերու աբբայի համար: Երբ մտավ պարտեզը, հարցրեց պարտեզի տիրոջը. «Իմ աբբան հարցնում է. «Մի քիչ միրգ ունե՞ս ինձ համար»: Պար տեզի տերը պատասխանեց. «Այո՛, որդյա՛կ, ինչ էլ որ կամենաս, կա այստեղ»: Երիտասարդն ասաց. «Իսկ այստեղ Աստծո ողորմությունը կա՞, հա՛յր»: Իսկ նա, երբ լսեց այս հարցը, տխուր նայեց գետնին և երիտասարդին .....
Ոմն եղբայր հայր Սարմատային ասաց. «Իմ խորհուրդներն ինձ ասում են` դո՛ւրս ել»: Ծերը նրան ասաց. «Մի՛ լսիր նրանց, մի՛ հնազանդվիր, այլ նրանց ասա` նախապես լսեցի ձեզ և եկա այստեղ, սակայն այժմյան ձեր խորհուրդը չեմ լսի: Դարձյալ ասաց նրան. «Շատերը կան, որ ապրում են անապատում, սակայն աշխարհիկ գործեր են կատարում և կորստյան են մատնում իրենց հոգիները, որովհետև կարելի է բազմության մեջ լինել, սակայն մտքով հանդարտվել անապատում միայն, կարելի .....
Հայր Անտոնիոսն ասաց. «Մեր առաջին հայրերը գնացին անապատ. նախ իրենք բժշկվեցին, ապա դարձան հոգևոր հմուտ բժիշկներ և վերադառնալով այնտեղից՝ այլոց բժշկեցին: Իսկ մենք, աշխարհից դուրս գալով, նախքան մեզ բժշկելը՝ ուզում ենք ուրիշներին բժշկել: Ուստի մեզ է վերադառնում այն ախտը, որն ուզում էինք բժշկել, իսկ հետինն ավելի չար է լինում, քան առաջինը: Ապա մեզ վրա է գալիս Տիրոջ խոսքը, թե` «Բժի՛շկ, բժշկի՛ր քո անձը» (Ղուկ. Դ, 23):
«Սուրբ հայրերի .....
Ծերի մահվանից մի քանի տարի անց նրա աշակերտը՝ հայր Մեֆոդին, տեսիլքում տեսնում է նրան ու հարցնում.
- Ինչպե՞ս ես, հա՛յր, որտե՞ղ ես գտնվում:
Հայրը պատասխանում է.
- Լավ եմ, փրկվեցի, բայց ինչպե՜ս: Մեծ դժվարությամբ, որովհետև իմ ծերի հանձնարարությունները չէի կատարում: Երբ մահացա, հրեշտակը խստորեն հարցրեց. «Որևէ բարի գործ ունե՞ս: Ի՞նչ ես արել»: Եվ ես պատասխանեցի. «Ոչ մի բարի գործ չունեմ, միայն մեղքեր են՝ ծերիս հանձնարարությունները չկատարելու .....
Մի երիտասարդ գալիս է ծեր վանականի մոտ, որն ապրում էր մարդկանցից հեռու մի վայրում, և տեսնում, որ նրա մոտ մի ընձառյուծ հանգիստ պառկած իրեն է նայում: Երիտասարդը զգուշությամբ մոտենում է: Ծեր վանականն ասում է. «Քանի որ եկել ես, որպեսզի հարցնես, թե հաջողության հասնելու ինչպիսի բանալիներ կան, ապա իմացիր, թե այս ընձառյուծը հաջողության հասնելու ինչպիսի չորս հատկանիշներ ունի` համբերություն, վճռականություն, տոկունություն և արագություն: Ահա՛ քեզ .....
Երկու կրոնավորներ ուխտեցին խիստ ճգնությունների տրվել միասին, բայց հավասար անել բոլոր ճգնությունները, և ոչ մեկը մյուսից առավել ջանք չգործադրի: Այդպես էլ արեցին և ապրում էին Աստծուն հաճելի կյանքով ու ընտիր կենցաղավարությամբ: Սակայն եղավ այնպես, որ մեկը ընդհանրական վանքի վանահայր դարձավ, իսկ մյուսը մնաց իր մենակեցության մեջ և այդպես կատարեց իր ընթացքը, մինչև հասավ այն աստիճանին, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, քանզի դևեր էր հալածում, .....
Աբբա Դանիելն իր աշակերտների հետ եկավ Ալեքսանդրիա և մի կույրի տեսավ, որ մերկ նստած էր փողոցում և ասում էր. «Տվե՛ք ինձ և ողորմացե՛ք»: Եվ ծերն իր աշակերտներին ասաց. «Տեսնո՞ւմ եք սրան, որ աչքեր չունի. մեծ չափի է հասել, և կամենում եմ ցույց տալ նրա վարքը»: Եվ գնալով կույրի մոտ` ասաց. «Ողորմությո՛ւն արա ինձ, որովհետև փող չունեմ, որ արմավենու ոստեր գնեմ և դրանով կերակրվեմ»: Եվ կույրն ասաց. «Այդ ի՞նչ ես ասում, աբբա՛. տեսնում ես, որ մերկ .....
Մեկը պատմում էր, թե մի մագիստրոս կար` երիտասարդ և հույժ գեղեցիկ տեսքով, որը թագավորի գործերով շրջում էր: Սա մի քաղաքում ուներ մի հավատարիմ բարեկամ՝ ազնիվ ու հարուստ, քանի որ երևելի մարդկանցից էր: Եվ երբ մագիստրոսը գալիս էր այն տեղ, մեծամեծ պատիվներով հյուրընկալում էր նրան իր տանը, իսկ ինքն ու իր կինը սպասավորում էին նրան: Եվ չարի ազդմամբ նրա կինը ցանկությամբ բռնկվեց մագիստրոսի նկատմամբ, իսկ նրա ամուսինն անտեղյակ էր: Կինն ամաչում էր, .....
Մի անգամ նստած էր հայր Հովհաննեսը Սկյութիայում, և եղբայրները, շրջապատելով նրան, հարցեր էին տալիս իրենց խորհուրդների մասին, և նա ամեն մեկին պատասխանում էր: Ծերերից մեկը նրան ասաց. «Հովհաննե՛ս, դու կարծես պճնազարդ պոռնիկ լինես և հոմանիներդ էլ շուրջդ ես բազմեցրել»: Իսկ Հայր Հովհաննեսը գրկեց նրան և ասաց. «Ճշմարիտ ասացիր, հա՛յր, և Աստված է, որ քեզ հայտնեց այդ»: Դրանից հետո նրա ծանոթներից մեկը ասաց նրան. «Ներքուստ չե՞ս վրդովվում, .....
Եղբայրներից ոմանք մի անգամ գնացին փորձելու Հովհաննես Կարճահասակին, քանի որ նա իր բերանից երբեք ոչ մի կենցաղային խոսք դուրս չէր հանում: Նրան ասացին. «Գոհանում ենք Աստծուց, հա՛յր, քանզի այս տարի հորդառատ անձրևներ եկան, մաքրված արմավենիները տերևախիտ ճյուղեր տվեցին, և եղբայրների համար դյուրին է ձեռագործ գտնելը»: Ծերը նրանց ասաց. «Այդպես է լինում նաև մարդու հոգին. երբ նրա վրա գալիս են Սուրբ Հոգու շնորհները՝ նորոգում և զորացնում .....
Մի մենաստան կար, որի շուրջը սկսեցին բնակելի տներ կառուցել, և շուտով այն բոլոր կողմերից հայտնվեց աշխարհիկ տների օղակում: Շրջակայքում բնակվող աշխարհիկ մարդիկ ևս գալիս էին ժամերգություններին մասնակցելու:
Մի անգամ մի նորընծա մենակյաց, ժամերգության գնալիս, մոռացավ իր խցի դուռը կողպել, և մի կին մտավ ներս…
Երբ մենակյացն իմացավ այդ մասին, խիստ հուզվեց. «Ինչպիսի՜ դժբախտություն: Կինը պղծեց խուցս: Ամեն ինչ ավարտված է, ես կեղտոտ պատմության .....
Մի անգամ հայր Սիսոն ելավ հայր Անտոնի լեռից և գնաց դեպի Թեբայեդոս լեռը և որոշ ժամանակ բնակվեց այնտեղ: Այնտեղ էին բնակվում մելիտիանոսականները: Հայր Այիոսը, հայր Սերինոսն և մյուսները բնակվում էին Արսենիոսի եղեգնուտում: Եվ երբ լսեցին, որ հայր Սիսոն եկել է լեռան արտաքին կողմը, ցանկացան տեսնել նրան, սակայն ասացին. «Ինչպե՞ս վարվենք, քանի որ լեռան վրա մելիտիանոսականներն են: Գիտենք, որ ծերը նրանցից չի վնասվի, բայց մենք, գուցե կամենալով ծերին .....
Ասաց ծերը. «Եթե տեսնես քո եղբորը մեղանչելիս, մի՛ կուտակիր նրա վրա մեղադրանքներ, այլ դիր դևի՛ վրա, որ պատերազմում է նրա հետ, և այսպես ասա. «Ինչպես որ սա հաղթվեց և հանցանք գործեց, նույնպես և ես հանցանք գործեցի և հանցագործ եմ»: Եվ ողբալով՝ օգնություն խնդրիր Աստծուց և նրա ակամա հանցանքին ցավակի՛ց եղիր, քանզի ոչ ոք չի կամենում մեղանչել Աստծո առաջ և իր անձը կորցնել, այլ բոլորս էլ բռնադատվում և խաբվում ենք դևերից»:
«Սուրբ հայրերի .....