Բարեպաշտական արարողություններ

Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում մասնակից է լինում հոգևոր բարեպաշտական այնպիսի արարողությունների, որոնք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծեսի բաղկացուցիչ հիմնական բաժիններից են: Այդ արարողություններին նրանք առնչվում են որոշակի պահերի և դեպքերի առիթով կամ էլ եկեղեցական որոշ տոներին:   

Հոգևոր բարեպաշտական արարողություններից՝ խաչակնքումը, մոմավառությունը, մյուռոնօրհնեքը, տնօրհնեքը, ուխտագնացությունը, ջրօրհնեքը հատուկ են ոչ միայն մեր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ նաև մյուս քրիստոնեական եկեղեցիներին: Իսկ մատաղը, Տյառնընդառաջի խարույկը, խաղողօրհնեքը, աղօրհնեքը, լինելով ազգային քրիստոնեական արարողություններ, բնորոշ են միայն Հայ եկեղեցուն:

Հայ եկեղեցու ծիսարան-ժողովածու Մաշտոցում, որը պարունակում է քրիստոնեական ծիսակարգի կանոններ, ինչպես նաև հատուկ աղոթքներ, օրհնություններ, հիշատակվում են այնպիսի բարեպաշտական սովորություններ, որոնք առնչվում են քրիստոնյայի կյանքի մասնավոր իրադարձությունների կամ երևույթների («Կանոն վասն դժվարածին հղի կնոջ», «Կանոն ջրհոր օրհնելո»,  «Կանոն ութօրեից», «Կանոն քառասնօրեին») հետ:

Մեռելոց. դարերով լուսավորված սովորություն
Ըստ եկեղեցական տոնացույցի՝ հինգ տաղավար տոների հաջորդ օրը կոչվում է մեռելոց: Ննջեցյալների հոգու հանգստության և խաղաղության համար եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ: Այդ օրը նվիրված է ճշմարիտ ու սուրբ հավատով ի Քրիստոս ննջածների հիշատակին, մարդիկ վերհիշում են նրանց հիշատակը, ողորմություն տալիս կարոտյալներին: Հին Կտակարանում Մակաբայեցիներ երկրորդ գրքում Հուդա Մակաբայեցին, պատերազմում ընկածների .....
Ծննդյան քառասունք
Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո .....
Ջրօրհնեքի մեծախորհուրդ արարողությունը
Ջուրը կյանք է: Մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի: Մարդու օրգանիզմի հիմնական մասը բաղկացած է ջրից: Այն թանկ ու հիանալի նվեր է մեզ համար և անհրաժեշտ մեր կյանքի հարատևման համար: Եկեղեցին օրհնում է ջուրը՝ ի նշան մեզ տրված այդ մեծ պարգևի: Ջրի սրբագործումը մեզ հիշեցնում է, որ այն մեզ տրվել է ոչ միայն մեր կարիքները բավարարելու, այլ նրա նկատմամբ անհրաժեշտ հոգածություն ցուցաբերելու համար: Եվ այս աստվածային անգին պարգևի համար հարկավոր է շնորհակալ .....
Տնօրհնեք
Հոգևոր բարեպաշտական արարողություններից է տնօրհնեքը: Այն հատուկ է քրիստոնեական շատ եկեղեցիներին: Տնօրհնեքը, ինչպես վկայում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (Հովհաննես 20. 19-20): Դեռևս առաջին դարից առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Նրա Լույս Ծննդյան ու Հրաշափառ Հարության .....
Հոգեհանգիստ
Հոգեհանգիստը ննջեցյալի համար կատարվող արարողություն է: Այն բառացի նշանակում է «հանգիստ հոգու համար»: Ողջերը, հիշելով ննջեցյալներին, հոգեհանգստի ընթացքում նրանց հոգիների հանգստության համար աղոթում են և ողորմություն հայցում Աստծուց: Հոգեհանգստյան օրերը և արարողության ընթացքը Հոգեհանգիստ կատարվում է մահվանից հետո, թաղման հաջորդ օրը, յոթնօրյակին, քառասունքին, մահվան տարելիցին: Թաղման հաջորդ օրը կատարվող սովորությունը հնում .....
Գերեզմանօրհնեք
Հոգևոր բարեպաշտական արարողություններից գերեզմանօրհնեքը քրիստոնեական հարության գաղափարի արտահայտությունն է: Այս արարողությամբ քրիստոնյա անհատը արտահայտում է մահվան ու հարության հանդեպ իր հիմնական հոգևոր սկզբունքները: Գերեզմանօրհնեքի նպատակն է հիշել ննջեցյալներին և ավետել նրանց հարության հույսը: Ըստ Պողոս առաքյալի՝ Քրիստոսի հարությունը պատճառն է բոլոր մարդկանց հարության, և նրանով հաստատվում է մեր հարությունը։ Եվ ինչպես Սուրբ Գրիգոր .....
Խնկարկություն
Խունկի պատրաստումը և խորհուրդը Երկար դարերի, հազարամյակների պատմություն ունեն անուշաբույր խեժերը, որոնք օգտագործվել են բոլոր ժամանակներում, նույնիսկ նախաքրիստոնեական շրջանում: Խունկը որևէ տեղ չի աճում, այն ստացվում է տարբեր խեժերի խառնուրդից: Կան բույսեր աշխարհի տարբեր տեղերում աճող, որոնց կեղևը հատելիս բնափայտից արտազատվում են հեղուկ ձյութեր, որոնք արագորեն պնդանում են՝ վերածվելով խեժի գունավոր կտորների, իսկ տաքացնելիս հաճելի .....
Երկրպագություն
«Աստծոյ երկրպագեսցուք» Սուրբ Պատարագի ժամանակ սարկավագի կողմից ասված այս խոսքերին անմիջապես հաջորդում է մի գործողություն: Ներկաները, երեսները խաչակնքելով և խոնարհվելով, երկրպագում են: Երկրպագությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, այն աստվածպաշտության ժամանակ կատարվող սրբազան գործողություն է, որ կատարվում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ընթացքում: Բոլոր եկեղեցական արարողությունները, ծեսերը, տոները, .....
Մատաղ
«Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր ո՛չ քո բարեկամներին, ո՛չ քո եղբայրներին, ո՛չ քո ազգականներին և ո՛չ էլ քո հարուստ հարևաններին, որպեսզի նրանք էլ փոխարենը քեզ չհրավիրեն, և քեզ հատուցում լինի: Այլ երբ ընդունելություն անես, կանչիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին ու կույրերին և երանելի կլինես, որովհետև փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն: Եվ դրա փոխարեն քեզ կհատուցվի արդարների հարության օրը» (Ղուկաս 14.12-14): «Մայր Մաշտոցի» .....
Անդաստան
Արեւելեան կողմն աշխարհի խաղաղութի՜ւն թող ըլլայ… Արեւմտեան կողմն աշխարհի բերրիութի՜ւն թող ըլլայ... Հարաւային կողմն աշխարհի պըտղաբերում թող ըլլայ... Հիւսիսային կողն աշխարհի առատութի՜ւն թող ըլլայ...   0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւելեան կողմն աշխարհիս եւ Հայրապեութիւն Հայոց. 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ նախախնամեալ պահեսցի արեւմտեան կողմն աշխարհիս եւ թագաւորութիւնք քրիստոնէից. 0րհնեսցի եւ պահպանեսցի եւ .....
Խաչակնքում
Քրիստոնեությունն ունի իր արտաքին նշանը: Այն արտաքին լինելուց բացի, կրում ենք մեր սրտում և դրանով իսկ ճանաչելի դառնում որպես քրիստոնյա: Այդ նշանը տվեց մեզ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իրեն հիշելու համար: Եթե հռոմեական կայսրության ժամանակաշրջանում նախատինքի, անարգանքի և չարչարանքի մի գործիք կար, որ մահվան ստվերը տարածելով, սոսկում էր առաջացնում բոլորի մոտ, ապա որոշ ժամանակ անց շրջադարձային փոփոխություն եղավ. սոսկման նշանը, վերածվեց հավատքի, .....
Մոմավառություն
Յուրաքանչյուր անհատ քիչ թե շատ չափով ձգտում է Լույսին, լուսավորվելուն և լուսավորելուն: Ամեն մարդ յուրովի է փնտրում իր Լույսը: Ամեն անգամ հենց այդ Լույսին անդրադառնալու, հիշելու և կյանքում այն վերաիմաստավորելու միտումն է մարդու քայլերն ուղղում դեպի եկեղեցի: Մոմից առկայծող լույս. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5.16): Ի՞նչ իմաստ և ակունք ունի մոմավառությունը: Աստծո .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․