Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

Մարդկանց հանդեպ սերը Աստծու հանդեպ սիրո արտացոլումն է
Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝ .....
«Անկեղծ հավատքից է սեր ծնվում»
Աստծու հետ հաղորդակցվելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է կենդանի՝ բարի գործերով արտահայտված հավատք ունենալ: Քրիստոսահիմն եկեղեցին ուսուցանում  և օգնում է իր անդամներին ապրել՝ ճշմարիտ հավատի համաձայն, որ նրանք բոլորը կապված լինեն միմյանց սիրով և այդ սիրո միությամբ էլ միավորվեն եկեղեցու Գլխին՝ Քրիստոսին: Եկեղեցու անդամները, փրկության հասնելու համար, օգնում են միմյանց ՝ աստվածահաճո կյանք ապրելով, քանի որ մարդու համար լավագույն .....
«Ճշմարիտ սերը հարատև է, չի սպառվում և երբեք չի դադարում»
Հանուն Աստծու փառքի գործող քրիստոնյան գործում է իր հոգու փրկության, ինչպես նաև այն հասարակության համար, որտեղ ապրում է և գործում: Աստծու և մերձավորի հանդեպ սիրառատ կյանքով է քրիստոնյան ճանաչվում որպես Քրիստոսի հետևորդ: «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35),- ասաց Տերն իր աշակերտներին։ «Ինչպես քերականություն, ճարտասանություն, փիլիսոփայություն, արվեստաբանություն ուսանող աշակերտներն .....
Անհնար է միության մեջ մտնել Մարդասերի հետ՝ առանց ուրիշների մասին հոգալու
Իր մերձավորի բարօրության մասին մտածողը մտածում է նաև իր բարօրության մասին, քանի որ՝ ըստ երանելի Մակար Եգիպտացու. «Անհնար է փրկվել այլ կերպ, քան մերձավորի միջոցով»: Պողոս առաքյալն էլ հորդորում է. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24), չէ՞ որ «Քրիստոսն էլ ինքն իր մասին չմտածեց» (Հռոմ. 15:3): Այնուհետև առաքյալը վկայում է և ասում, որ ինքը մնացել է երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում է դուրս գալ .....
Կարճ կյանքի ընթացքում ամեն բարի գործ մի ներդրում է
Քրիստոնեական կյանքը միավորում է հավատքն ու գործերը, այն կյանք է Քրիստոսով։ Քրիստոնեական կյանքի հիմնական սկզբունքը աստվածային պատվիրանների իրագործումն է, պատվիրաններ, որ ամրագրված են Սուրբ Գրքում: Քրիստոսի հետևորդները, անկախ կյանքի պայմաններից, կոչված են ապրելու այդ սկզբունքով, քանի որ Տերը երկրային կյանքը շնորհել է հավիտենական կյանքին նախապատրաստվելու համար: Կյանքը կարճ է, և այն չի ավարտվում, իսկ նա, ով կյանքի կարճ ժամանակահատվածն ապրում .....
Առաքելություն, որին կոչված են Քրիստոսի Մարմնի անդամները
Եկեղեցին, ըստ Սուրբ Գրքի, Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22): Եկեղեցական կյանքին հաղորդ է նա, ով իրապես Քրիստոսի Մարմնի անդամն է և ով եկեղեցական արարողություններին մասնակից լինելուց զատ իր հնարավորություններով մասնակից է այն առաքելությանը, որին կոչված են եկեղեցուց ներս ձևավորված համայնքները: Այդ առաքելությունը սիրո ծառայությունն է, որով կենդանի ու գործուն է դառնում եկեղեցին, այդ սիրո ծառայություններով են Քրիստոսի Մարմնի անդամները, միմյանց .....
«Մերձավորի հանդեպ սիրո մեջ թաքնված է Քրիստոսի հանդեպ մեծ սերը»
Մարդ լինելը և հատկապես՝ քրիստոնյա իրական պատիվ ու փառք է, որ կարող մարդ ունենալ իր կյանքում։ Աստծու որդեգիր լինելը հոգին լիացնում է իրական ուրախությամբ: Իսկ նյութին և աշխարհին ծառայելը մարդուն զրկում է իրական պատվից: Ճշմարիտ և հավիտենական փառքը ձեռք է բերվում խոնարհությամբ, հնազանդությամբ, հեզությամբ, առատաձեռնությամբ և մերձավորին անձնուրաց ծառայելով: Քրիստոնյայի համար խորթ է «ի՞նչ կասեն մարդիկ» մտածումը, քանի որ իր գործունեության .....
Քրիստոնյայի հոգևոր կյանքի բնական ընթացքը
Քրիստոնյայի համար առաջնային խնդիր է իր հոգու փրկությունը։ Հայրաբանական գրականության մեջ կարդում ենք՝ փրկի՛ր քեզ և քո շուրջը հազարավորներ կփրկվեն: Իրապես, մարդը վերափոխվելով, անխուսափելիորեն փոխակերպում է իրեն շրջապատող աշխարհը, որի հետ նա շփվում է, իր հավատի կրակով սկսում է լուսավորել իր միջավայրը: Իսկ եթե ​​այս ամենը տեղի չի ունենում, անհրաժեշտ է հիշել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, .....
Մարդ կոչված է նմանվելու իր Արարչին
Արարիչ Աստծուն բնութագրող գլխավոր հատկանիշը սերն է: Սիրո առաքյալ Հովհաննեսն իր առաջին ընդհանրական նամակում կրկնակի անգամ ասել է՝ «Աստված սեր է» (Ա Հովհ․4:8;16): Ըստ սբ. Գրիգոր Աստվածաբանի՝ եթե որևէ մեկը քրիստոնյային հարցնի, թե ո՞ւմ է նա պաշտում, ապա կլսի հետևյալ պատասխանը՝ պաշտում եմ Աստծուն, Ով Սեր է: Արարիչ Աստված աշխարհն արարել է ոչ թե անհրաժեշտությունից, այլ սիրուց դրդված: Իր սիրուց ելնելով՝ Նա Իր արարածներին հնարավորություն է տվել .....
«Սերն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իրեն է զոհում»
Քրիստոսի կողմից հիմնադրած կրոնը՝ քրիստոնեությունը, մարդուն պատմում է աշխարհի ծագման, կյանքի նպատակի, մահվան և մարդու հավիտենական ապագայի մասին: Քրիստոս իր պատգամներով լուծեց կյանքի հակասությունները, վերացրեց բազում կասկածներ ու տարակուսանքներ, լուսավորեց կյանքի մութ ուղիները, ուղղորդեց մարդուն պայքարելու չարի և մեղքի դեմ ու հաղթահարած ընթանալու դեպի Աստված: Քրիստոնեությունը մարդկությանը շնորհեց անգին հնարավորություններ՝ մեղքից .....
Եկեղեցու համայնքի աջակցությունը Արցախից բռնի տեղահանված ընտանիքին
Մարդկային կյանքում անհնար է պատկերացնել մի բարի գործ, որը չի բխում սիրուց, և ընդհակառակը, չար արարք կամ միտք, որ չի բխում եսասիրությունից: Միայն սերն է, որ մտերմացնում, համախմբում և երջանկացնում է բոլորին՝ մարդկային բոլոր արարքներին ու հարաբերություններին հաղորդելով անկեղծություն, ջերմություն և կյանք։ Միայն սերն է, որ ստիպում է մարդուն «ուրախացողների հետ ուրախանալ, լացողների հետ լաց լինել» (Հռոմ. 12:15) և դրանով կրկնապատկել ուրախություններն .....
Հերթական աջակցություն Արցախից բռնահանված ընտանիքին
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հետևորդներին բազում պատվիրաններ է տվել, որոնք եկեղեցու հայրերի բացատրությամբ ուղղորդում են մարդկանց մեկը մյուսին սիրելու: Խոսքը զգացմունքային սիրո մասին չէ, այլ այն սիրո, հանուն որի Քրիստոս մարմնացավ, ապրեց, քարոզեց, ձերբակալվեց, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ, համբարձվեց երկինք և այժմ էլ լուսավորում է նրանց, ովքեր գալիս են դեպի Իրեն: Այս ամենի մեջ է զոհաբերվող սերը, երբ կարիքի մեջ գտնող մերձավորի բարիքը .....
Բարձրագույն արժեք, որին հավատարիմ է քրիստոնյան
Քրիստոս Իր հետևորդներին փոխանցեց այն կարևոր գիտակցումը, որ մարդու ամենաբարձր որակն ու արժանապատվությունը տաղանդը, գիտելիքը, աշխատանքն ու ձեռքբերումները չեն, այլ մի այլ բան, առանց որի բոլոր արժեքներն ու ցանկացած գործունեություն արժեզրկվում են: Մարդկային անհատականության բարձրագույն արժեքը սերն է Աստծու և իր նմանի հանդեպ: Պողոս առաքյալը քրիստոնեական այս արժեքը նկարագրել է հրաշալի խոսքերով. «Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, .....
«Զորավոր» երիտասարդաց միության այցը ծերանոց
Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, այցելեց Երևանի N 1 տուն-ինտերնատ: Երիտասարդաց միության այցը մեծ ուրախություն էր պատճառել տուն-ինտերնատի բնակիչներին: Երիտասարդներն առիթ ունեցան զրուցելու ծերերի հետ, նրանց փոխանցելու քաղցրավենիք և փոքրիկ .....
«Զորավոր արանց» միության այցը մանկատուն
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքային կյանքում ի թիվս երիտասարդաց և տիկնանց միությունների, արդեն մեկ տարի է, ինչ գործում է «Զորավոր արանց» միությունը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ հիմնադրված միության գործունեության առաջին քայլերից մեկը եկեղեցու սոցիալական ծրագրերին աջակցելն է: Հոկտեմբերի 21-ին «Զորավոր արանց» միության անդամները սոցիալական ծրագրի շրջանակում Տեր Գրիգորի .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․