14/11/2026
«Սերը...․ չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Ա Կորնթ. 13։5-6)։ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ․ 7։12)։ Բարոյական սքանչելի սկզբունքներ կան, որոնք որևէ սահմանով չեն սահմանափակվում. դրանք տիեզերեկան են, և ժամանակ չեն ճանաչում, քանի որ հավիտենական են: Նմանատիպ սկզբունքներից մեկն էլ մեր ընտրած
13/11/2026
- Հա՛յր, եթե մարդը մելամաղձության մեջ է ընկնում, ապա ի՞նչ պետք է անի, որպեսզի հաղթահարի դա: - Աստվածային մխիթարություն է անհրաժեշտ: - Իսկ ինչպե՞ս ստանալ այդ մխիթարությունը: - Մարդը պետք է «կառչի» Քրիստոսից, և Քրիստոս կտա նրան այդ մխիթարությունը: Բարեպաշտությունը հաճախ միահյուսվում է եսասիրության հետ: Մտագարների (շիզոֆրենիկների) մեծամասնությունը զգայուն հոգու տեր մարդիկ են: Ինչ-որ մի չնչին դեպք է տեղի ունենում կամ չեն կարողանում
12/11/2026
«Սերը...․ չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում...․ բարկությամբ չի գրգռվում» (Ա Կորնթ. 13.4-5)։ «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան...․ և եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ...․ և զղջա...․ ների՛ր նրան» (հմմտ. Ղուկ․ 17․4-5)։ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակի 13-րդ գլխում կատարելապես վերլուծված սիրո ստորոգելիները մեր ընկերական փոխհարաբերությունների տիրույթ տեղափոխելով՝ ականատես ենք լինում այդ փոխհարաբերությունների
11/11/2026
- Հա՛յր, վերջնական ախտորոշումն արված է: Ձեր ուռուցքը չարորակ է: Դա քաղցկեղի վատագույն ձևերից մեկն է: - Ինձ մի թաշկինակ բեր, որ պար բռնեմ: «Մնաս բարով դժբախտ աշխարհ, առողջ եղիր» պարն եմ պարելու: Կյանքումս ոչ մի անգամ չեմ պարել, բայց այժմ ուրախությունից պարելու եմ, որ մահը մոտ է: - Հա՛յր, բժիշկն ասաց, որ Ձեզ նախ ճառագայթման են տանելու, որպեսզի ուռուցքը թուլացնեն, հետո վիրահատություն կանեն: - Պարզ է: Նախ ավիացիան է ռմբակոծելու, հետո բանակը
10/11/2026
«Սերը չի նախանձում...․ իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13.4-5)։ «Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթ․ 20․27)։ Սիրո հատկությունների շարքին անդրադառնալ շարունակելու համար ձեր ուշադրությունն եմ հրավիրում Զեբեդյան երկու առաքյալների դեմ նրանց առաքելակիցների ունեցած բարկության վրա: Քրիստոս ավարտել էր Իր պտույտն ամբողջ Հրեաստանում և մի վերջին անգամ վերադառնում է Երուսաղեմ: Այդ ճամփորդությունից առաջ Նա շուրջն
09/11/2026
«Այն ամենից հետո ինչ Աստված արեց մեզ՝ մարդկանց համար, շատ անշնորհակալ կլինի, եթե մենք դժոխք ընկնենք ու վշտացնենք Նրան: Աստված հեռու պահի ոչ միայն մարդուն, այլև որևէ թռչնակի դժոխք ընկնելուց» - Հա՛յր, մարդն իր ծննդյան օրն ինչի՞ մասին պետք է մտածի: - Նա պետք է մտածի ապագայում իր մահվան օրվա մասին և պատրաստվի այդ մեծ ճանապարհորդությանը: - Հա՛յր, եթե արտաշիրիմման ժամանակ պարզվի, որ ննջեցյալի աճյունը չի քայքայվել, ապա դրա պատճառը
07/11/2026
«Սերը համբերող է, քաղցրաբարո է» (Ա Կորնթ. 13.4)։ «Մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց» (Ղուկ․ 7․47)։ Ինչպես որ յուրաքանչյուր քրիստոնյա էլ գիտի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հավատքի և Ավետարանի մեծագույն վարդապետությունն ու բարոյական արժեքները հիմնված են մեկ գաղափարի վրա և պտտվում են դրա շուրջը։ Այդ գաղափարը համայն աշխարհի արարածների կապն ու ոգին է, որով ամենքը ձգտում են իրար և միմյանց են ձուլվում մի գերբնական, ամենախորհրդավոր
06/11/2026
Կան մարդիկ, որ ապաշխարել են իրենց մեղքից, և Աստված ներել է նրանց: Հոգևոր օրենքները դադարել են գործել, սակայն չնայած դրան՝ մարդիկ չեն մոռանում իրենց մեղքը: Նրանք թախանձագին խնդրում են Աստծուն իրենց այս կյանքում պատժել, որպեսզի վճարեն դրա համար: Եվ քանի որ նրանք համառորեն պնդում են, Բարեգութ Աստված կատարում է նրանց բարեպաշտ աղաչանքները: Սակայն Իր Երկնային խնայողական դրամարկղում՝ Դրախտում, նրանց համար վարձք է կուտակում ու դրա հոգևոր տոկոսները: