- Տե՛ր Աստված, այնպե՜ս եմ ուզում մոտենալ Քեզ,- ասաց մարդը:
- Ուրեմն Ինձ մոտ արի, ի՞նչ խնդիր կա:
Մարդն իր քայլերն ուղղեց դեպի Տերը, սակայն ճանապարհին հիշեց իրեն վիրավորողին և ասաց.
- Լրիվ մոռացել էի, որ պետք է տեղը դնեմ այդ դուրսպրծուկին ու մի լավ դաս տամ:
- Իսկ դա կարևո՞ր է քեզ համար:
- Իհա՛րկե:
- Ուրեմն գնա՝ իրականացնելու այն, ինչ մտադրվել ես, միայն թե իմացի՛ր, որ այդ դեպքում հակառակ կողմը պիտի գնաս:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը