Կատարյալ առաքինության մասին

Ծերն ասաց. «Ով չարհամարհի նյութական բարիքները, մարմնական փառքը և հանգիստը, ով չկարողանա հատել իր կամքը և չզսպի բարկությունն  ու  զայրույթը  և  չհանդարտեցնի մերձավորին՝ չի կարող ապրել»: Դարձյալ ասաց. «Եթե մարդը  սկսում է փախչել իր կամքից, թողնում է իր մեղքերը և գնում է առ Աստված, նախ նրա կամքը սկսում է մարտնչել իր հետ և հորդորում է նրան դառնալ դեպի իր մեղքերը: Իսկ եթե մերժի իր կամքը` անարատությամբ կընթանա առ Աստված. և եթե անարատությամբ ընթանա, ժուժկալություն կդրսևորի, իսկ ժուժկալությունը պահելը՝ մարմնական տառապանք է: Այնժամ մարդը գոհություն է առաքում առ Աստված և ասում` ոչ թե ես, այլ Դո՛ւ` օգնական իմ: Պետք է գիտենալ, որ միայնակյացն անկարող է պահպանել իր ջանքերը` առանց լռության և իրեն ոչինչ համարելու»: Դարձյալ ասաց. «Նեղությունը շարժում է Աստծու ողորմածությունը դեպի մարդը, ինչպես որ հողմն` անձրևը»: Դարձյալ ասաց. «Եթե մի եղբայր տկարություն ունենա և թուլանա, պետք է հանդուրժել նրան, իսկ եթե գող լինի` արտաքսել նրան, քանզի նրա անձը գայթակղեցնում է, և բոլոր նրանց, որ այդ տեղում են գտնվում, խռովեցնում է»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.03.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․