25 Նոյեմբեր, Բշ
Հավաքվեցին թռչուններն ու խնդրեցին սիրամարգին, որ իրենց թագավոր լինի, քանի որ շատ գեղեցիկ էր, և օծեցին նրան թագավոր: Աղավնին գալիս է ու հեզությամբ ասում նրան.
- Ո՜վ բարի թագավոր, եթե արծիվները նեղեն, դու ի՞նչ կարող ես անել մեզ փրկելու համար:
Առակի մեկնությունը. Առակը ցույց է տալիս, որ միայն գեղեցիկ տեսքին չպետք է նայել երկրի թագավոր ընտրելիս, այլև քաջությանը, պատերազմական զորությանը և նրա ունեցած բազմահնար իմաստությանը:
Վարդան Այգեկցի