Կատաղի ու հանդուգն ձին, սանձերից ազատվելով, իր թամբից վայր գցեց հեծյալին: Ազատությունից խենթացած, աքացի տալով, կատաղորեն սլանալով ու խրխնջալով այնքան այս ու այն կողմ սլացավ, մինչև վայրի գազանների երախն ընկավ, որոնք էլ պատառոտեցին նրան:
Այդպես էլ հոգին է, եթե, հպարտանալով, իր սրտից դուրս վանի Աստծո երկյուղը, ապա անպաշտպան կմնա թշնամու հարձակումների դեմ և ի վերջո կուլ կգնա դրանց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի