Վաճառականը ուղտերի քարավանով անցնում է անապատի միջոցով: Դեմ առ դեմ հանդիպում է մի հեծյալի, որն ասում է.
- Տարօրինակ վաճառական ես. արդեն երկար ժամանակ հեռվից հետևում եմ, թե ինչպես ես մեկ նստում առաջին ուղտի վրա, մեկ երկրորդին, այնուհետև քարավանի վերջից ընթացող ուղտի վրա և այդպես շարունակ քարավանի ուղտերն ես փոխում:
Վաճառականը պատասխանում է.
- Այդպես ուզում եմ հանգիստ առնել, բայց չեմ խաղաղվում, որովհետև ինչքան գնում եմ, այնքան անորոշություն եմ տեսնում...
Հեծյալը խորհուրդ է տալիս.
- Ողտերի վրա նստելով ոչինչ չես փոխի, այլ քարավանիդ ընթացքն այլ ուղղությամբ փոխիր, որպեսզի ճիշտ ուղին կարողանաս գտնել:
Վաճառականը զարմանում է և հարցնում.
- Իսկ դու ո՞վ ես, որ այդպես վստահ-վստահ խոսում ես:
Հեծյալը պատասխանում է.
- Աստծո կողմից ուղարկված կամքն եմ...
Հոգևոր աճ ապրելու և անորոշությունից դուրս գալու համար ոչ թե պետք է մտքերի շարանի քարավանին հետևել` մտածմունքների մեջ ընկնելով, այլ կամքի ուղղվածությունը փոխել առ Աստված` հետևելով աստվածաշնչյան պատգամներին և սուրբ հայրերի խորհուրդներին:
Հովհաննես Մանուկյան