Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմն եղբայր ծերին ասաց. «Ինձ խո՛սք ասա»: Ծերը նրան ասաց. «Երբ Տերը հարվածեց Եգիպտոսին, այնտեղ տուն չկար, ուր ողբ ու կոծ չլիներ: Եվ դու քո խցում նստելու ընթացքում միշտ Աստծո երկ­յուղն ունեցի՛ր քո մեջ, որպեսզի Նա պահպանի քեզ և քո անձից հա­լածի քո բոլոր մեղքերն ու անօրենությունները: Նա, ով իր մեջ ունի Աստծո երկյուղը, նա գանձարան ունի` լի անհաշիվ գանձերով, քանզի Աստծո երկյուղը փրկում է անձը մեղքերից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

17.02.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․