4 Նոյեմբեր, Բշ
Պատասխան – Սատանայի այս խոսքի հիմնական իմաստը սա էր, եթե Քրիստոս կարողանար քարերը հաց դարձնել, կհամոզվեր, ճշմարտապես Աստծո Որդի է: Եթե ասեր՝ չեմ կարող, պիտի համոզվեր, որ Աստծո Որդի չէ: Իսկ եթե ասեր՝ կարող եմ, բայց չեմ ցանկանում, կիմանար, որ սոսկ մի մարդ է: Սակայն երկու դիտավորություններն էլ ապարդյուն անցան, քանզի Քրիստոս ո՛չ կարող լինելը և ո՛չ էլ ցանկանալը բացահայտեց, այլ աստվածային գրով ամաչեցրեց՝ ասելով. «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթ. 4:4): Այսպիսով փորձիչն իր նպատակին չհասավ: