25 Նոյեմբեր, Բշ
Մի ձկնորս գալիս և տեսնում է, որ մի մարդ ծովի ափի մոտ, կիզիչ արևի ներքո, նստած է նավակի մեջ և հարցնում է.
- Ինչո՞ւ ես այս շոգ եղանակին նստել այստեղ:
Մարդը պատասխանում է.
- Աստված ինձ ասաց, որ եթե նստեմ նավակը, շուտով կհասնեմ այն կղզին, որտեղ պտուղներ կան, որոնք իմ հիվանդությունը կբուժեն, սակայն մեկ ժամ է արդեն նստած եմ այս նավակում, բայց ոչ Աստծո զորությունն եմ տեսնում, ոչ էլ ուժը:
Ձկնորսն ասում է.
-Նավակը ոտքեր չունի, որ ինքնիրեն ջուրը մտնի: Իսկ կղզի հասնելու համար պետք է թիավարել և ծովի ալիքները հաղթահարելով հասնել: Աստված մարդուն ծուլության չի կոչել, այլ աշխատանքի ու ջանադրության միջոցով իրականացնելու այն, ինչը նպատակադրվել ես:
Երբեմն մարդիկ աղոթում են մեկ կամ երկու կամ երեք անգամ ու ցանականում իրենց աղոթքի միջոցով Աստծո ամենազորությունը տեսնել, երբեմն էլ հրաշքի են սպասում, սակայն անհրաժեշտ է օրվա մեջ շատ անգամ աղոթել միևնույն աղոթքը, ամենաքիչը յոթից տասն անգամ տվյալ խնդրանքի համար` օրեր, ամիսներ, նույնիսկ տարիներ: Այդ ժամանակ է, որ երևում են զորության ու հրաշքի պտուղները, հակառակ դեպքում նմանվում ենք ծովի ափին նավակի մեջ նստած սպասող մարդուն: Հավատքն առանց գործի և գործն առանց հավատքի անպտուղ են: Հավատացե՛ք, աղոթքը հրաշքներ է գործում:
Հովհաննես Մանուկյան