Մեր Հավատո հանգանակում Սուրբ Հոգին ելնում է միայն Հորից, մինչդեռ կաթոլիկների մոտ հետագայում ավելացվել է «և Որդուց» արտահայտությունը։ Արդյո՞ք սա էական տարբերություն է։ Եթե այո, ապա ի՞նչ է դրա նշանակությունը։

Խնդիրը գալիս է դեռևս Զ դարից, երբ առաջ եկավ և´ Որդուց բանաձևումը, և հետագա դարերի ընթացքում զարգանալով, արդեն 1054թ. դարձավ պատճառ «Մեծ պառակտման» Արևմուտքի և Արևելքի մեջև: (Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ խնդրին` փնտրելով համացանցում և այլ աղբյուրներում filoque լատիներեն տերմինով, որը թարգմանաբար նշանակում է և´ Որդուց): Մենք` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ինչպես նաև Արևելյան ուղղափառ ընտանիքին պատկանող եկեղեցուները, չենք ընդունում և´ Որդուց հավելումը, այլ ընդունում է, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից` Որդու միջոցով: Ուստի Ձեր հարցին կարող ենք վտահորեն պատասխանել` այո, տարբերությունը դավանաբանական է և շատ էական:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․