Գրքեր
Աստծուն և մարդուն միավորող նշանը
11/09/2023
Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին: Ալեքսանդր Մենը, իր «Մարդու Որդին» գրքում, նկարագրում է այն անասելի տանջանքները, որ ունենում էր խաչյալը. «Մահապարտին մերկ կապկպում էին, իսկ երբեմն էլ վերադրակով գամում էին կախաղանափայտին .....
Հրեշ­տակ­նե­րը
09/09/2023
Ա­ստու­ծո ստեղ­ծա­գոր­ծու­թյան ըն­թաց­քը ցույց է տա­լիս, և նո­րա հայտ­նու­թյունն ա­սում է, որ մարդն է Աս­տու­ծո ա­րա­րած­նե­րի կեդ­րո­նը, գլու­խը և նպա­տա­կը: Այդ պատ­ճա­ռով և բո­լոր ա­րա­րած­նե­րը ստեղ­ծվե­ցան մար­դուց ա­ռաջ, և բո­լո­րի պատ­րաստվելուց հետո միայն ստեղ­ծվեց մար­դը: Ուստիև մար­դու մարմ­նավոր կյան­քի մեջ պատ­կե­րա­նում է ամ­բողջ աշ­խար­հը, .....
Աստվածածնի պատկերագրությունը և նրա պատկերները ձեռագիր մատյաններում
08/09/2023
Աստվածածնի պատկերագրության պատմությունը սկզբնավորվում է այն ժամանակից, երբ քրիստոնեական արվեստը սիմվոլիկ և այլաբանական ձևերից անցում էր կատարում ավետարանական պատմությունների պատկերագրությանը: Համաքրիստոնեական, այդ թվում և հայ միջնադարյան արվեստում, Հիսուս Քիստոսից հետո առավել տարածվածը Աստվածածնի պատկերներն են, որը Աստվածածնի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Տիրամոր նկատմամբ անվերապահ հարգանքի մասին .....
«Ինչին, որ սովորում է մարդը, այն էլ գործում է»
07/09/2023
«Ո՛վ մեղավոր, հեռացի՛ր քո չար սովորությունից, ու Ես կհեռացնեմ Իմ բարկությունը»,- ապաշխարության այս հորդորով է դիմում ընթերցողին տիեզերական վարդապետ սբ. Եփրեմ Ասորին՝ իր «Ապաշխարության հորդորակը» գրքում: Սովորաբար երեխաների դաստիարակության ընթացքում շատ անգամ թերագնահատվում է սովորությունների զարգացման նշանակությունը, այնինչ այն չափազանց մեծ նշանակություն ունի: Սովորությունների ազդեցությունը մեծ է մարդու կյանքում, լավ .....
Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել
06/09/2023
Թող աղոթքը թող չլինի հարկադրաբար։ Լարվածությունը կարող է ներքին դիմադրություն առաջացնել ու վնասել մեզ։ Շատերը հիվանդ են դարձել լարվածությամբ աղոթելով․․․ Հոգում, իհարկե, ինչ-որ բան տեղի է ունենում, երբ աղոթք ենք կորզում, սակայն դա անառողջ երևույթ է։ Մի՛ դիմեք արհեստական միջոցների։ Ո՛չ փոքրիկ նստարան է պետք, ո՛չ գլուխը խոնարհել, ո՛չ աչքերը փակել։ Շատերն ասում են․ «Նստիր աթոռակին, գլուխդ հակիր, լարվիր, կենտրոնացիր, ու ամեն ինչ կստացվի»։ .....
Աշ­խար­հի ստեղ­ծու­մը
05/09/2023
Ո­րով­հե­տև Աս­տված ան­սահ­ման կյանք է, և աշ­խար­հը ստեղ­ծված է ոչ թե լոկ Աս­տու­ծո փա­ռաց հայտ­նու­թյան հա­մար, այլև նույն աշ­խար­հը Աս­տու­ծո ա­րար­չու­թյան նպա­տակն է և Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նաց­ման է ծա­ռա­յում, ուս­տի այդ­պի­սի մի աշ­խար­հը չի կա­րող կեն­դա­նու­թյունից և կեն­դա­նա­կան հառաջա­դի­մու­թյունից զուրկ կամ մի մե­ռյալ գո­յու­թյուն .....
«Խաղաղություն ձեռք բեր հոգուդ ներսում, և քո շուրջը հազարավորները կփրկվեն»
04/09/2023
Այն մարդիկ, ովքեր ժխտում են հավիտենական կյանքն ու հոգու անմահությունը, այլ կերպ են նայում երկրային կյանքին՝ փնտրելով այնտեղ միայն զվարճանք և հաճույքների բավարարում: Նման մարդիկ, տեսնելով իրենց բաժին ընկած դժվարություններն ու փորձությունները, տեսնելով, որ կյանքում ուրախությունները հարատև չեն, հաճախ հիասթափվում են ու հուսահատվում՝ կորցնելով հոգու խաղաղությունը: Հավիտենական կյանքի հույսը չունենալով՝ նրանք քայլում են խավարի մեջ ու չգիտեն, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
02/09/2023
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ավելի քան երեք տասնամյակներ առաջ Արցախի մեր զավակները համառ պայքարով և հավաքական կամքով իրենց անկախությունը հռչակեցին: Պատմական իրենց հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կյանք կերտելու տեսիլքով քաջարի արցախցիները համայն հայության զորակցությամբ և իրենց տքնաջան աշխատանքով շենացրին հայրենիքը և նշանակալի ձեռքբերումներով ամրացրին հիմերը Արցախի նորանկախ Հանրապետության։ Այսօր ծանրացած սրտով և խոր մտահոգություններով .....
Հայտարարություն Գերագույն Հոգևոր Խորհրդի
02/09/2023
Գերագույն Հոգևոր Խորհուրդը, անդրադառնալով հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերներին և դրանց հետևանքով Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված կացությանը, արձանագրում է, որ հայրենական կյանքում առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է: Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
01/09/2023
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի պատմության դժվարին ժամանակներում անգամ հայոց դպրոցներն ու դրանց անխոնջ մշակները կրթել ու .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․