Գրքեր
Երբ անարդարություն ես տեսնում
09/08/2023
- Մի՞թե դեռևս նախորդ անգամ չասացի քեզ, որ երբ վստահությամբ ամբողջովին բացես սիրտդ Աստծու առջև, Նա ներս կմտնի ու սիրտդ կդարձնի անկարող մեղք գործելու։ Հասկանո՞ւմ ես ինձ։ Տերը, որ բնակվում է մեր սրտում, սիրում է մեզ, հեզություն ու բարություն է տալիս։ Եթե անգամ ցանկանանք էլ զայրանալ, մեկին վատություն անել, չենք կարողանա։ Այդժամ իրականանում են խոսքերը․ «Կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թե ես»․․․ Դու վերապրում ես դա, և սիրտդ ինքն է աղաղակում .....
Աս­տու­ծո գո­յու­թյան հա­վաս­տի­քը մարդ­կու­թյան կրոննե­րով
08/08/2023
Որ­քան հին է մարդ­կու­թյունը, այն­քան հին է Աս­տու­ծո գո­յու­թյան հայտ­նու­թյունը նո­րա մեջ. մարդ­կու­թյան հետ ա­ճել է և նո­րա գի­տու­թյունը, ըստ ո­րում, և այդ գի­տու­թյան ա­ռա­ջին զբաղ­մուն­քը նույնիսկ այդ հայտ­նու­թյունն է ե­ղել: Աս­տված է Աս­տված-ա­հա այն հայտ­նու­թյունը, որ հնչում է մարդ­կու­թյան մեջ, և ա­մե­նայն կրոնում կա այդ ճշմար­տու­թյան որևիցե հիմ­քը, ո­րով .....
Եհովայի վկաների սխալները
07/08/2023
Մաս Բ Եհովայի վկաների դավանանքի սխալներն այնքան շատ են, որ հնարավոր չէ դրանց մասին խոսել մեկ հոդվածի մեջ, թեկուզ ամփոփ ձևով: «Եհովայի վկաների սխալները․  Մաս Ա» հոդվածի մեջ տեսանք նրանց սխալներից վեցը միայն: Այստեղ պիտի շարունակեմ ցույց տալ նրանց դավանանքի այլ սխալները աստվածաշնչական փաստերով: Եհովայի վկաները Աստծու անմիջական կարիքն ունեն սրբագրելու համար իրենց մտքում արմատացած աստվածաբանական սխալ ուսուցումները և աստվածաշնչական .....
Քրիստոնեությունը հոգով ուժեղ մարդկանց կրոն է
06/08/2023
Առօրյա կյանքում մարդիկ հաղորդակցվում են միմյանց հետ խոսքի միջոցով: Խոսքի միջոցով տեղեկացնում են միմյանց իրենց կարիքների մասին, երախտագիտություն հայտնում, գովաբանում կամ նախատում, ուսուցանում ու խրատում։ Իսկ նա, ով հավատում ու սիրում է Աստծուն, չի կարող ապրել առանց Նրա հետ հաղորդակցության: Երբ մարդու հոգին անընդհատ զբաղված է աշխարհիկ հոգսերով ու խնդիրներով և անփություն պատճառով ընկնում է մեղքերի մեջ, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, .....
«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է»
05/08/2023
Մարդն իր մեջ կրում է Աստծու պատկերն ու նմանությունը և կոչված է նմանվելու իր Նախատիպին: Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոս, դարձավ նոր Ադամ, որպեսզի մարդու մեջ վերականգնի մեղքի պատճառով խաթարված՝ Աստծու պատկերն ու նմանությունը: «Մոռացե՛ք ձեր հին կյանքն ու նախկին գործերը և եղեք նոր մարդ՝ նորոգվելով ըստ ձեր Արարչի պատկերի, որպեսզի կարողանաք ճանաչել Նրան» (Կող. 3:9-11): Ս. Մակար Եգիպտացին, ներկայացնելով չարի գործունեությունը, նշել է, որ նա, ամեն .....
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԱԲՆԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
04/08/2023
Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին: Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝  մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան .....
Հիվանդի տառապանքն ու վստահությունն առ Աստված
03/08/2023
- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդը, որը ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ վստահել Աստծուն: - Եթե նա [ուրիշների հանդեպ] պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Բայց եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված՝ պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե՞ իրեն հանձնի Աստծու ձեռքը: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե .....
Եթե սեր չունես, ապա երկրպագություն էլ անես, աղոթք էլ ասես՝ օգուտ չի լինի
02/08/2023
Հասկացի՛ր, անօգուտ է հարյուր երկրպագություն անելն ու ոչինչ չզգալը․․․ Ավելի լավ է ընդամենը քսան երկրպագություն անես կամ տասնհինգ, բայց անես Տիրոջ հանդեպ սիրով՝ Նրա աստվածային պատվիրաններին համապատասխան։ Այդկերպ աստիճանաբար հեռանում են կրքերը, նահանջում՝ մեղքերը, և մենք փափուկ-փափուկ, առանց չափազանց ճիգերի մտնում ենք աղոթական վիճակի մեջ։ Բայց և այնպես, եթե սեր չունես, այսինքն՝ դատարկ ես, ապա թեկուզ երկրպագություն էլ անես, թեկուզ աղոթք .....
Աս­տու­ծո գո­յու­թյու­նը
01/08/2023
    Հա­ւա­տալ ար­ժան է այնմ, որ մեր­ձե­նայ առ Աս­տուած, թէ է՛ Աս­տուած», - ա­սում է Պո­ղոս ա­ռա­քյալը (Եբր., ԺԱ 9): Քրիս­տո­նեա­կան հավատ­քի հիմ­քը Աս­տված ինքն է. Քրիս­տո­նեա­կան կյան­քի կա­տա­րե­լու­թյունը աստվա­ծա­ճա­նա­չու­թյունն է: Չնա­յե­լով, որ Աս­տու­ծո գա­ղա­փա­րը և ա­նու­նը կա ամ­բողջ մարդ­կու­թյան, այ­սինքն` նաև ոչ քրիս­տո­նյա­յի մեջ, սա­կայն .....
«Եկեղեցին Քրիստոսի սիրո իրագործումն է»
31/07/2023
Մեր Փրկչի՝ Քրիստոսի կողմից հիմնադրված Սուրբ եկեղեցին առաջին քրիստոնյաների փոքր ընտանիքից վերածվել է մի մեծ ու հսկայական սուրբ ընտանիքի: Փրկչի՝ հոգատար Այգեպանի կողմից սերմանված փոքրիկ սերմն աճել ու վերածվել է բազմաճյուղ հսկայական մի ծառի, որ իր ճյուղերով ծածկել է ողջ աշխարհը: Գրեթե երկու հազար տարի է անցել այն օրվանից, երբ սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների միջոցով Հայոց աշխարհ թափանցեց աստվածային լույսը, և Քիստոսահիմն եկեղեցու .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․