Ճշմարտությունը ճանաչելու ամենակարևոր պայմանը խոնարհությունն է
20/09/2022

- Իրականում քրիստոնեական կրոնը փոխակերպում ու բժշկում է մարդուն։ Սակայն ամենագլխավոր պայմանը, որպեսզի մարդ ընդունի ու ճանաչի ճշմարտությունը, խոնարհությունն է։ Եսասիրությունը մթագնում է մարդու միտքը, խճճում այն, ուղղորդում նրան դեպի պատրանք ու հերետիկոսություն։
Շա՜տ կարևոր է, որ մարդ հասկանա ճշմարտությունը,- ասում էր հայր Պորֆիրիոսը։
Հնում նախամարդիկ ո՛չ տներ ունեին, ո՛չ ուրիշ որևէ բան։ Մտնում էին քարանձավ, որտեղ պատուհաններ չկային, .....
Մի՛ շնացիր
19/09/2022

«Մի՛ շնացիր» (Ելից 20։14)։
Մարդկությանը տառապանք պատճառող մեծամեծ չարիքները վերացնելու համար առաջարկվող դարմաններից առաջնային կարևորություն ունեցողը համարվում է ընտանեկան կյանքը: Ընտանեկան կյանքը մարդկային ամենավաղեմի ու սքանչելի հաստատությունն է, որը գոհացում է տալիս անհատների ֆիզիկական, մտավոր ու բարոյական պետքերին, ծառայում է սերնդի շարունակականությանն ու զարգացմանը:
Ընտանեկան կյանքով է, որ այր ու կին լրացնում են միմյանց .....
Այսօր Նավասարդ Սրբազանի ծննդյան տարեդարձն է
18/09/2022

Գերաշնորհ Սրբազան Հայր,
Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատացելոց անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբազնությանը՝ ծննդյան տոնի կապակցությամբ:
Աղոթք ենք առաքում առ Տեր և հայցում Նրա բարեխնամությունը, առատ օրհնություններն ու մշտատև առաջնորդությունը՝ Ձեր տիրահաճ առաքելության անխախտ ընթացքի համար: Մաղթում ենք, որ Բարձրյալն Աստծո կամոք առատանան Ձեր հոգեբուխ մղումներն ու շնորհները: Թող օրհնաբեր լինի Ձեր աստվածապարգև .....
Դարի խեղկատակները
17/09/2022

Նկատե՞լ եք արդյոք մի զարմանալի իրողություն։ Մեր ժամանակներում այլևս կարծես չկան փայլող մեծություններ ու հանճարեղ մարդիկ։ Որևէ բանաստեղծի կամ գրողի, որևէ երաժշտի կամ էլ մի մեծ մարդու վկայակոչելիս մենք միշտ նայում ենք դեպի անցյալը։ Այս առումով շատ հիանալի խոսքեր ունի ֆրանսիացի մեծ մտածող Ֆրանսուա Ռընե դը Շատոբրիանը իր «Քրիստոնեության հանճարը» գրքում. «Մեր ժամանակներում, չհաշված մի քան բացառություններ, տեղի է ունեցել տաղանդների .....
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն…
16/09/2022

Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում մեկ այլ տեղ պատվիրում է. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29): Հայրերը գեղեցիկ կերպով հեզությունը խոնարհության զավակն են համարում: Հեզ մարդը հիշաչար չէ, ներողամիտ է, չի բարկանում, կոպտում, վատ խոսքեր չի ասում, զուսպ է, համեստ, համբերատար ու զիջող: Մաղաքիա արք. Օրմանյանը նշում է, որ հեզ են ամբարտավանությունից հեռու, հաշտարար ընթացք ունեցողները: «Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ .....
Միասնական աղոթք՝ ուղղված Հայոց աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը
15/09/2022

Սեպտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի և Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրերը, ուր այցելեցին ուխտավորները, Եղվարդի Ս. Աստվածածին (14-րդ դ.) և Ս. Սարգիս (21-րդ դ.) եկեղեցիներն էին: Ամեն սրբավայրում համայնքի միասնական աղոթքն ուղղված էր հայրենիքի խաղաղությանն ու անվտանգությանը: .....
Մի՛ ցանկացիր
14/09/2022

«Մի՛ ցանկացիր քո ընկերոջ տունը և այն ամենը, ինչը որ քո ընկերոջինն է» (Ելք 20։17)։
Առհասարակ ասվում է, որ Տասնաբանյան տրվել է ոչ թե մարդուն տեղեկացնելու համար, թե նա ինչ պետք է անի, այլ ավելի շատ պարզաբանելու համար, թե ինչ չպե՛տք է անի։ Այն մի հայելի է, որով մարդ կարող է ճանաչել ինքն իրեն և ճշտորեն տեսնել իր հոգևոր ու բարոյական վիճակը։ Այս հայելին խիստ անհրաժեշտ է մարդուն այն ժամանակ, երբ նա զգում է իր մեջ զանցառությունների, թերությունների .....
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ
13/09/2022

Սիրելի ժողովուրդ հայոց,
Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա .....
Սերն է բոլոր սխրանքների և բարի գործերի սկիզբը
13/09/2022

Քրիստոնեական կրոնն իր հետևորդներին կոչում է ապրել ու գործել սիրով: Ըստ Պողոս առաքյալի՝ սերը ամենաբարձր առաքինությունն է, այն ավելի բարձր է, քան Աստծու կողմից մարդուն տրված բոլոր մյուս պարգևները, բարձր է խոսքի, հրաշագործելու պարգևներից, «Որպես Աստծու ընտրյալներ, հագե՛ք, ուրեմն, գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝ հանդուրժելով միմյանց, ներելով միմյանց, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի. ինչպես .....
Մահն ընդամենը դուռ է, որով անցնում ենք
12/09/2022

- Հապա մո՛տ արի, զավակս, ուզում եմ խոսել քեզ հետ հայրիկիդ առողջական վիճակի մասին։ Գիտե՞ս, թե այն հիմա ինչ վիճակում է․ ավելի քան կրիտիկական։ Եթե Աստված կամենա՝ նա կապրի։ Նա պահում է նրան այս կյանքում։ Նրա կյանքը մազից է կախված, որն ուր որ է կարող է կտրվել։ Դա կարող է պատահել ամեն պահի, անգամ՝ այսօր։
Եթե ոչ այսօր, ապա կարող է մի քանի օր անց պատահել։ Երբ Տերը կամենա, նրան Իր մոտ կկանչի, որովհետև շատ է սիրում։ Նա սուրբ մարդ է, և Աստված չի կամենում, .....
5934593359325931196959305926592859275925