Գրքեր
22 Դեկտեմբեր, Բշ Ս. Աբրահամի և Ս. Խորենի, Ս Կոզմայի և Ս. Դամիանոսի հիշատակության օր

Ս. Աբրահամը և Ս. Խորենը Ս. Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո նրանք աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորավայրում, իսկ Ս. Աբրահամը վերադառնում է Հայաստան, դառնում Բզնունիքի եպիսկոպոսը և խաղաղ մահվամբ ավարտում իր կյանքը:

Ս. Կոզման և Ս. Դամիանոսը, ովքեր նաև «անարծաթ բժիշկներ» են անվանվում, ծնվել և ապրել են 3-րդ դարի վերջին Արաբիայում: Դաստիարակվել են իրենց առաքինի մոր կողմից և նրա հորդորով իրենց բժշկական գիտելիքներն օգտագործել են` տեղից տեղ շրջելով և անվճար բուժելով հիվանդներին: Դիոկղետիանոսյան հալածանքների օրերին քրիստոնյա եղբայրները ձերբակալվում են, չարչարվում, ապա նահատակության պսակն ընդունում` գլխատվելով 285 թվականին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․