3 Հոկտեմբեր, Եշ
Մի ծեր մարդ իր 25-ամյա տղայի հետ նստում են գնացք... Տղան նստում է պատուհանի մոտ...
Երբ գնացքը շարժվում է, նա ձեռքը տանում է պատուհանից դուրս ու հանկարծ ուրախացած բղավում է.
_ Պա'պ, բոլոր ծառերը հետ են գնում, տեսնու՞մ ես:
Հայրը լսում է տղային ու ժպտում... նրանց դիմաց ամուսնական մի զույգ էր նստած ու տարօրինակ հայացքով հետևում էին երիտասարդի քայլերին... նա այդքան մեծ էր ու իրեն փոքր երեխայի պես էր պահում...
_ Պա'պ, տեսնու՞մ ես լիճն ու կենդանիներին, ամպերին նայի'ր, տես'` ինչ չքնաղ են:
Քիչ անց սկսեց անձրև տեղալ... տղան, երբ զգաց անձրևի կաթիլն իր ձեռքի վրա, կրկին ժպտաց ու ասաց.
_ Պա'պ, անձրև է գալիս, տեսնու՞մ ես, տեսնու՞մ ե,ս պա'պ:
Ամուսնական զույգը որոշեց հարց տալ ծերունուն.
_ Պարո'ն, ինչու՞ Ձեր տղային չեք տանում հոգեբույժի մոտ:Շատ լավ մասնագետներ կան ու կօգնեն Ձեր տղային...
Ծեր մարդը, նայելով զույգին, պատասխանեց.
_ Մենք հենց հիվանդանոցից ենք գալիս... այսօր իմ տղան կյանքում առաջին անգամ տեսողություն է ձեռք բերել: