23 Նոյեմբեր, Շբ
Հայր Ղունկիանոսի մասին ասում էին, թե նրա մոտ զրպարտեցին նրա աշակերտին, որպեսզի վտարի նրան, քանի որ նրա մոտ եկան հայր Թեոդորոսի աշակերտները և ասացին նրան. «Հա՛յր, մենք լսել ենք, որ քո աշակերտը ոչ մի բարի գործ չի անում, և եթե կամենում ես, հանենք նրան քո մոտից և ուրիշ բարի եղբոր բերենք»: Ծերը նրանց ասաց. «Ես նրան չեմ արտաքսի, քանզի նա հույժ հանգստացնում է ինձ»: Եվ երբ ծերը լսեց եղբոր մասին ամբաստանությունները, ասաց. «Վա՜յ ինձ, քանզի գալիս ենք այստեղ որպեսզի հրեշտակներ դառնանք, սակայն դառնում ենք խենեշ ու անսուրբ»: Այնժամ եղբայրներն ամաչելով` զգաստացան և հասկացան, որ պետք է անհիշաչար լինել:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016