25 Նոյեմբեր, Բշ
Երկու օտարական մուրացկան, պատառոտված զգեստներով, առանց շապիկի, համարյա մերկ, Հայր Իսահակի մոտ եկան եւ նրանից ողորմություն խնդրեցին: Եվ մինչ սրանք հանդերձներ էին խնդրում, Աստծո մարդն էլ լուռ լսում էր: Ապա իր մոտ կանչելով աշակերտներից մեկին` ասաց նրան.
- Գնա՛ անտառ և այնտեղ` այսինչ տեղում, երկճղանի ծառ կգտնես, և այնտեղ գտնվող հագուստներն առնելով՝ կբերես այստեղ:
Եվ երբ աշակերտը գնաց գտավ ամեն բան՝ ծածուկ բերեց հոր մոտ: Նա էլ, վերցնելով դրանք, մերկ ու մուրացիկ աղքատներին ասաց.
-Առե՛ք և հագե՛ք, քանի որ մերկ եք:
Սրանք, երբ տեսան զգեստները, ճանաչեցին. իրենք էին թաքցրել դրանք, և սաստիկ վախեցան:
Եվ այսպես՝ նրանք, որ դավաճանությամբ ուրիշների հանդերձանքն էին խնդրում, ամոթով իրենցը վերցրին:
Հայելի վարուց