22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Արթուն և զգաստ լինելու մասին

Ծերերն ասացին. «Սատանան երեք զորություն ունի, որոնք բոլոր մեղքերի առջևից են ընթանում: Նախ` մոռացումը, երկրորդ` ծուլությունը, երրորդ` ցանկությունը: Երբ ցանկությունը գա, կծնի մոռացում և ծուլություն, և մարդը կտապալվի ցանկությունից, իսկ եթե միտքը արթուն լինի, մոռացման մեջ չի ընկնի: Եթե միտքը սթափ լինի մոռացումից, չի հեղգանա, և եթե ցանկությունը չկատարի, չի գայթակղվի` Քրիստոսի շնորհով»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

 

14.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․