Աշ­խար­հի ստեղ­ծու­մը

Ո­րով­հե­տև Աս­տված ան­սահ­ման կյանք է, և աշ­խար­հը ստեղ­ծված է ոչ թե լոկ Աս­տու­ծո փա­ռաց հայտ­նու­թյան հա­մար, այլև նույն աշ­խար­հը Աս­տու­ծո ա­րար­չու­թյան նպա­տակն է և Աս­տու­ծո ար­քա­յու­թյան ի­րա­կա­նաց­ման է ծա­ռա­յում, ուս­տի այդ­պի­սի մի աշ­խար­հը չի կա­րող կեն­դա­նու­թյունից և կեն­դա­նա­կան հառաջա­դի­մու­թյունից զուրկ կամ մի մե­ռյալ գո­յու­թյուն լի­նել: Ան­բավ կյան­քի ու կյանք բաշ­խո­ղի ա­րար­չու­թյունը բնավ չի կա­րող մե­ռե­լու­թյուն լի­նել: Հե­տևա­բար աշ­խար­հը ստեղ­ծվելով կու­նե­նար և յուր հառաջա­դի­մու­թյունը կամ յուր զար­գաց­ման բնա­կան ըն­թաց­քը, ըստ ո­րում` նախ խառն նյութն է ստեղծ­վում և ա­պա կա­նո­նավո­րա­պես կազ­մա­կերպ­վում (Ծննդ., Ա 1-2...): Սույն միտ­քը տես­նում ենք ա­րար­չու­թյան պատ­մու­թյան մեջ Ծննդոց գրքում ի­րա­պես ևս ար­տա­հայտված:

Նախ այն­տեղ «Եւ ա­սաց Աս­տուած` ե­ղի­ցի լոյս, եւ ե­ղեւ լոյս» - և այլ նման խոս­քե­րով ա­սված է, որ Աս­տու­ծո հրա­մա­նը կամ Աս­տու­ծո կամքն ան­մի­ջա­պես կա­տար­վում է, զի նո­րա կամ­քը մե­րի­նին նման չէ, այլ ի­րա­կա­նու­թյուն է:

Երկ­րորդ` այն­տեղ բո­լոր ա­րար­չա­գոր­ծու­թյունը վեց բա­ժան­մունք ու­նի, և յուրա­քան­չյուր բա­ժան­մունք նկատ­վում է մի օր­վա գործ: «Օր» Ս. Գրքում գործ է ա­ծված ժա­մա­նակ ու շրջան մտքով. զորօրինակ, Ծննդ., Բ 4, 17. Գ 5. Թվոց, ԺԴ 34. Ե­զեկ., Դ 5. 6. Հո­վել, Բ 11. Ես., ԿԵ 22. Բ Կոր., Զ 2. Հռ., ԺԳ 12. Ա Թես., Ե 4. Եբր., Ա 2. մա­նավանդ որ ա­րե­գակն, այ­սինքն` երկ­րիս ժամն ու ժա­մա­նա­կը ո­րո­շո­ղը չոր­րորդ օ­րվա գոր­ծե­րի մեջ է հիշ­վում, թեև ս. գրողք, սոսկ կրոնա­կան նպա­տակ ու­նե­նա­լով, պա­րա­գա­յից կար­գի ո­րո­շու­թյան նշա­նա­կու­թյուն չեն տա­լիս (տե՛ս զորօրինակ, Հովբ, ԼԸ. Սաղմ., ՃԳ. հմմտ. Մատթ., ԺԹ 3-6. Ե 17-19.), և այդ բա­­ժան­մունք­ներն օր են կոչ­վում յոթ­նե­րորդ օ­րվա և յոթ­նա­մյա տա­­րե­դար­ձի կրոնա­կան վճռի հա­մե­մա­տու­թյամբ (Ե­լից, Ի 11. Ղևտ., ԻԵ): Այլև Մով­սի­սի սաղ­մո­սում (ՁԹ) երգ­վում է. «Հա­զար ամ յաչս Տեառն որ­պէս օր ե­րե­կի` զի անց, որ­պէս պահ մի գի­շե­րոյ, եւ ամք նո­րա ա­նար­գու­թեամբ ե­ղի­ցին»: Այդ­պես և ա­ռաք­յալն է գրում. «Մի օր Տեառն իբ­րեւ զհա­զար ամ է. եւ հա­զար ամ` իբ­րև զմի օր» (Բ Պետր., Գ 8), այ­սինքն` մեր ժա­մա­նա­կա­չա­փով չենք կա­րող Աս­տու­ծո գոր­ծե­րը չա­փել: Հե­տևա­բար յուրա­քան­չյուր շրջա­նի գործ յուր կա­տար­ման մեջ է մտնում Աս­տու­ծո կա­մաց մի վճռով և յուր զար­գաց­ման կար­գը բռնում, ըստ ո­րում` բո­լոր ստեղ­ծա­գոր­ծու­թյունը, սկսվելով ան­կա­տա­րից, դի­մում է դեպի կա­տա­րե­լա­գույնը, կամ թե հաջորդ գործն ըն­թացք է ստա­նում նա­խորդ գոր­ծի լրմամբ միայն: Եվ ու­րեմն Աս­տված այն­պես է տնօ­րի­նել յուր ա­րար­չա­գոր­ծու­թյունը, որ ա­րա­րած­ներն, ըստ Ա­րար­չի ստեղծ­ման կար­գավո­րու­թյան, բնա­կան զար­գա­ցումն են ստա­նում և հառաջա­դի­մում: Իսկ յոթ­նե­րորդ օ­րվա հանգս­տու­թյուն է կոչ­վում Աս­տու­ծո նա­խախ­նա­մա­կան գոր­ծու­նեու­թյունը մին­չև աշ­խար­հի վեր­ջը (հմմտ. Մեկն. Ժամ., 203):

Եր­րորդ` ա­րար­չա­գոր­ծու­թյան պատ­մու­թյունը, Ս. Գրքում կրոնա­կան և ոչ թե բնա­գի­տա­կան նպա­տակ ու­նե­նա­լով, հիշում է, որ աշ­խար­հի ա­մե­նայն ե­րևե­լի և ա­նե­րևույթ գո­յու­թյուն­ներն ի­րա­կա­նա­ցել են Աս­տու­ծո ա­մե­նա­զոր հրա­մա­նով և Աս­տու­ծո ենք պար­տա­կան աշ­խար­հի բո­լոր բա­րյաց ե­րախ­տի­քը: Ոչ մի երկ­նա­յին մար­մին, ոչ մի բա­նա­կան ա­րա­րած, ոչ մի կեն­դա­նի և ոչ չնչին ստեղ­ծված ան­գամ Աս­տու­ծո ա­րար­չա­կան հրա­մա­նից դուրս չէ ծա­գել, ըստ ո­րում և այն­տեղ ո­րոշ­վում է կի­րա­կվա, ա­մուս­նու­թյան, ա­մու­սին­նե­րի փո­խա­դարձ հարա­բե­րու­թյան սկզբուն­քը (Ծննդ., Բ 2-3, 23, 24. հա­մե­մատ. Ա Կոր., ԺԱ 3-12. Եփ., Ե 25. Մատթ., ԺԹ 3 և այլն): Ուստիև մեր հավատ­քի, մեր աստվա­ծա­ճա­նա­չու­թյան հիմքն այն է, որ մենք և ամ­բողջ աշ­խար­հը Աս­տու­ծո ստեղ­ծվածն ենք, և ա­մե­նայն ա­րա­րած մար­դուն հա­մար է: Այդ պատ­ճա­ռով և Ս. Գրքում եր­կիրն իբ­րև մար­դու բնա­կա­րան կամ մար­դը կեդ­րոն է նկատ­վում ա­րար­չու­թյան, այն­պես որ թե եր­կի­րը կլոր է, ինչ­պես գտավ Պյու­թա­գո­րա­սը 500 տ. Ք. ա., թե պտտում է յուր ա­ռանց­քի շուր­ջը, որ­պես ըն­դու­նում է Պղա­տո­նը 348 տ. Ք. ա., թե պտտում է ա­րե­գա­կի շուր­ջը, ինչ­պես ա­սաց 100 տա­րի հետո Ա­րիս­տարխ Սա­մո­սա­ցին և ա­պա Ար­խի­մե­տը, և այլն, այդ Ս. Գրքի նպա­տա­կից և զբաղ­մուն­քից դուրս է (տե՛ս Հարց., 180-189, 202-219, որ­տեղ ժո­ղո­վված են այժմ ևս գի­տու­թյան մեջ ըն­դու­նված շատ կար­ծիք­ներ ու գյու­տեր. տե՛ս և Բար­սեղ Մեծն, Վե­ցօ­րյակ. Թ):

Եվ չոր­րորդ` հենց սկզբում ա­սված է, թե «Եւ հո­գի Աս­տու­ծոյ շրջէր ի վե­րայ ջուրց», ո­րի հետ միա­սին հիշված է և Աս­տու­ծո ա­մե­նա­զոր խոս­քը: Ըստ այսմ` Աս­տու­ծո հո­գին և Աս­տու­ծո խոս­քը ա­մե­նից ա­ռաջ են, և նո­ցա գոր­ծու­նեու­թյամբ է աշ­խարհս թե՛ լույս և թե՛ ա­մե­նայն մար­մին գո­յու­թյուն ստա­նում, կար­գավոր­վում և յուր բնա­կան օ­րի­նավո­րու­թյան ըն­թաց­քի մեջ մտնում: Այդ սկսվում է այ­նով, որ շփո­թը (թոհ և բո­հը)` խառ­նակ վի­ճա­կը, վե­րա­նում է և դո­րա հետ լույս է իջ­նում երկ­րի վրա, ա­ռանց ո­րի չի կա­րող կար­գավո­րու­թյուն լի­նել խավա­րի մեջ (տե՛ս և Հարց., 192. Խոսր. Ան­ձևա­ցի, Մեկն. Ժամ., 193):

Ա­հա այս չորս կետե­րում է ար­տա­հայտված քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյունն աշ­խար­հի ստեղծ­ման նկատ­մամբ: Բո­լոր ազ­գերն էլ ու­նին ա­րար­չա­գոր­ծու­թյան ավան­դու­թյունը և բո­լորն էլ գրե­թե միան­ման են պատ­մում, ո­րոն­ցից Ս. Գրքի պատ­մու­թյան ա­մե­նա­մոտիկն է փյունի­կե­ցոց և բա­բե­լա­ցոց ավան­դու­թյունը: Սա­կայն ե­թե հե­թա­նո­սա­կան աշ­խար­հի այդ ավան­դու­թյան ա­մե­նա­զար­գա­ցած տե­սու­թյունը հու­նաց մեջ ծաղ­կած հա­մա­րենք, կտես­նենք, որ հույն ի­մաստա­սեր­ներն էլ չեն կա­րո­ղա­ցել այդ չորս կետե­րի դեմ չմե­ղան­չել: Այս­պես, Քրիս­տո­սից 500 տա­րի ա­ռաջ Քսե­նո­փա­նես հույն փի­լի­սո­փան, նկա­տե­լով երկ­րի` մա­նավանդ սա­րե­րի շեր­տե­րում քա­րա­ցած կեն­դա­նիք և նո­ցա նմա­նու­թյունը ծո­վայ­նոց հետ, ա­սում էր, թե աշ­խար­հը տիղ­մից է կազ­մվել. ո­մանք էլ այդ վե­րագ­րում էին բնու­թյան ուժին, ո­մանք` մի ջրհե­ղե­ղի և ու­րիշ­նե­րը` մի նախ­նա­կան ա­րար­չու­թյան: Եվ մենք տես­նում ենք, որ հու­նաց թե՛ կրոնա­կան և թե՛ ի­մաստա­սի­րա­կան տե­սու­թյուն­նե­րը հան­գում են մի կետի, այն է, որ նո­քա աշ­խար­հը նկա­տում են միայն իբ­րև բնու­թյուն և ոչ իբ­րև ա­րա­րած, կամ թե հա­մա­րում են ե­ղած նյու­թից ստեղ­ծված (երկ­վա­կա­նու­թյուն-Պղա­տոն, Ա­րիս­տո­տել, Զրա­դաշտ): Նո­քա ներ­կա­յաց­նում են աշ­խարհն` իբ­րև սկզբնա­կան սաղ­մեր կրող շփո­թից (քաոս) հառաջ ե­կած, լույսը` խավա­րից բղխած, հո­գի­նե­րը, սե­փա­կան զորու­թյամբ բնու­թյան կոյր ուժե­րի դեմ կռվելով, ա­զա­տված և այլն: Սույն ա­ռաս­պե­լա­բա­նու­թյունք իհարկե մեծ զարկ էին տա­լիս նո­ցա կրոնա­կան գե­ղա­րվես­տի զար­գաց­ման, ո­րին դարձ­յալ ան­կում էր սպառ­նում նո­ցա կույր ճա­կա­տա­գի­րը: Այլև սույն մո­լո­րու­թյան ձևա­կեր­պու­թյունն է` թե աստվա­ծյանց տե­սու­թյունն, որ իբր թե Աս­տված, ստեղ­ծե­լով աշ­խար­հը, մի կողմ` աստ­ղե­րի հե­տևն է քա­շվել, ինչ­պես մե­քե­նա­պե­տը մե­քե­նան ընդ­միշտ լա­րե­լուց հետո, թե հա­մաստվա­ծյանց տե­սու­թյունն, որ իբր թե աշ­խարհն ինք­նու­րույնա­բար զար­գա­նա­լու ու ծավա­լվելու ո­գևո­րու­թյուն ու­նի ա­ռանց Աս­տու­ծո, և թե նյու­թա­պաշ­տու­թյունն, որ ժխտում է ճշմա­րիտ Աս­տու­ծո գո­յու­թյունն ու հավի­տե­նա­կան զար­գա­ցող նյութ ճա­նա­չում (Ե­պի­կուր, Դե­մոկ­րիտ, Լուկ­րեց, հա­մա­գետ­ներ և այլք):

Այս տե­սու­թյանց հա­կա­ռակ միա­կող­մա­նի հրեու­թյունն, շեղ­վելով Ծննդոց գրքի պատ­մու­թյան ո­գուց, աշ­խար­հին իբ­րև լոկ ա­րա­րա­ծի վրա էր նա­յում. նա ու­սու­ցա­նում էր, թե աշ­խար­հը լոկ Աս­տու­ծո փա­ռաց ծա­ռա­յող է ստեղ­ծված և չու­նի ոչ մի ինք­նու­րույնու­թյուն և ոչ մի բնա­կան ըն­թացք, այլ միայն մի ան­կեն­դան մե­քե­նա է յուր բա­ցար­ձակ մե­քե­նա­պե­տի ա­ռաջ:

Քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյունը հիմ­նո­վին մեր­ժում է թե՛ հե­թա­նո­սու­թյան բնա­պաշ­տա­կան ուղ­ղու­թյունը և թե՛ հրեու­թյան բռնա­պե­տա­կան տե­սու­թյունն, ար­հա­մար­հե­լով եր­կու­սի միա­կող­մա­նիու­թյունք էլ, ո­րոնք պար­զ ի պար­զո մո­լար են և չեն մտնում Աս­տու­ծո ի­մաստուն ա­րար­չու­թյան խորհր­դի մեջ: Զի Աս­տված, ան­սահ­ման կյանք, սեր և ի­մաստու­թյուն գո­լով, ստեղ­ծեց ոչ թե մի ան­կեն­դան և ինք­նու­րույնու­թյունից կա­տա­րե­լա­պես զուրկ աշ­խարհ, այլ մի աշ­խարհ, որ յուր սահ­մա­նա­փակ զորու­թյամբ ու կեն­դա­նու­թյամբ ա­զատ ըն­թացք ու­նի և հե­տևա­բար այդ­պես ու միայն այդ­պես է յուր Ա­րար­չի ա­մե­նի­մաստուն կա­րո­ղու­թյան ու սի­րո հայտ­նու­թյուն: Աս­տված ստեղ­ծեց ոչ լոկ բնու­թյուն և ոչ սոսկ ա­րա­րած, այլ բնա­կան ա­րա­րած. աշ­խարհն Աս­տու­ծո բնա­կան ստեղ­ծվածքն է: Աշ­խար­հի սկիզ­բը մեկ է, և այդ սկզբնավո­րու­թյունը գերբ­նա­կան է, ո­րով նա Աս­տու­ծո ա­րար­չա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյունն է, սա­կայն աշ­խարհն ու­նի և յուր բնա­կան սկզբնավո­րու­մը, ո­րի մեջ ծավալ­վում են աշ­խար­հի բո­լոր ե­րևույթ­նե­րի և զգա­յա­րա­նա­կան սաղ­մե­րի ա­ճումն այն ա­րար­չա­կան զորու­թյան ներ­գոր­ծու­թյամբ, որ նո­քա ստա­նում են գերբ­նա­կան սկզբից: Աս­տու­ծո ա­րար­չա­կան կամքն, աշ­խար­հի գերբ­նա­կան սկիզ­բը դնե­լով, բազ­մա­զան սկիզբ­ներ է հառաջաց­նում, ա­ճեց­նում ու բազ­մավո­րում, սա­կայն բո­լո­րի բնա­կան ըն­թացք­նե­րը միու­թյան մեջ են մնում շնոր­հիվ գերբ­նա­կան սկզբի միու­թյան, իսկ այդ գերբ­նա­կան սկիզբն էլ Բանն Աս­տու­ծով է սկսվել, որ սկզբից Աս­տու­ծո մոտ էր, ա­ռանց նո­րան ո­չինչ չէ ե­ղել և ա­մե­նայն ինչ նո­րա­նով է ե­ղել ու ստեղ­ծվել (Հովհ., Ա 1-6): «Զի յոչն­չէ ան­տի սկիզբն ա­րար միովն` եւ ած մինչ ի հա­զարս եւ ի բիւրս զիւ­րա­քան­չիւրսն. զի լա­ւու­թեան հան­դի­սիւք ա­ռա­քի­նաս­ցին» (Հաճ., Է 26): Աս­տու­ծո ար­քա­յու­թյան զար­գա­ցու­մը ցո­րե­նի կամ մա­նա­նե­խի հա­տի­կիցն է (Մատթ. ԺԳ, 31, Մարկ., Դ 31. Ղուկ., ԺԳ 19, Ա Կոր., ԺԵ 37), բայց այդ հա­տիկն էլ ու­նի յուր գերբ­նա­կան սկիզ­բը: Քրիս­տո­նեա­կան վար­դա­պե­տու­թյունը ո՛չ լոկ հասկ է ճա­նա­չում, ո՛չ լոկ հաս­կա­հա­տիկ, այլ` եր­կու­սը միա­սին, և եր­կու­սի ա­ճու­մը ա­րար­չա­կան գերբ­նա­կան սկզբիցն է. ա­հա մի օ­րի­նակ աշ­խար­հի ստեղծ­ման սկզբուն­քին: Ուստիև մեր բնա­գի­տա­կան հե­տա­զոտու­թյունը, լոկ բնու­թյան գի­տու­թյուն լի­նե­լով, շա­րու­նա­կում է յուր գոր­ծը մի­միայն մին­չև հա­տի­կը, մի­միայն մին­չև գերբ­նա­կան սկիզբն և ոչ դենը: Մենք ստեղ­ծված ենք, ժա­մա­նակն էլ ստեղ­ծված է, որ մեր ճա­նա­չո­ղու­թյան հիմքն ու պայ­մանն է, իսկ ա­րար­չու­թյան հե­տա­զոտու­թյունը մեր սահ­մա­նից դուրս է, որ ճա­նա­չե­լու հա­մար պետք է ոչ թե ստեղ­ծված լի­նինք, այլ` Ա­րա­րիչ, ուստիև ճա­նա­չում ենք մի­միայն Աս­տու­ծո հայտ­նու­թյան ու­սում­նա­սի­րու­թյան ու­սում­նա­սի­րու­թյամբ:

Աշ­խարհն, ստա­նա­լով յուր ըն­թաց­քը, ձգտում է դեպի յուր նպա­տակն և այդ ձգտման ճյու­ղավո­րու­թյունն յուր բազ­մա­զա­նու­թյամբ ու հատ-հատ զար­գաց­մամբ կազ­մում է ժա­մա­նա­կի գա­ղա­փա­րը: Քա­նի որ Աս­տու­ծո ա­րար­չա­կան կամ­քի մեջ աշ­խար­հի ստեղ­ծա­գոր­ծու­թյան գա­ղա­փարն ան­փո­փոխ է, Աս­տու­ծո ա­րար­չու­թյունն ևս հավի­տե­նա­կան է: Մինչ­դեռ այդ ա­րար­չա­կան կամքն յուր գոր­ծու­նեու­թյամբ հառաջ է բե­րում աշ­խար­հի ա­րա­րա­ծա­կան ըն­թաց­քը, որ դի­մում է դեպի նպա­տակ և ժա­մա­նա­կա­կան է: Իսկ այդ ժա­մա­նա­կա­կան ըն­թաց­քը կստա­նա յուր կա­տա­րու­մը` յուր նպա­տա­կին հաս­նե­լով, այն է` Աս­տու­ծո ար­քա­յու­թյան վերջ­նա­կան ի­րա­գործ­մամբ. այդ էլ կլի­նի հավի­տե­նա­կա­նու­թյան մեջ, ո­րում կվե­րա­նա վախ­ճա­նա­կա­նու­թյունն ան­վախ­ճան կյան­քի լրմամբ:

Այս հառաջա­դի­մու­թյունը կա­տա­րե­լա­պես նույն կրոնա­կան սկզբուն­քով է ըն­թա­նում, որ ար­տա­հայտված է յոթ­նօ­րյա­կի մեջ: Աշ­խար­հի կյան­քի ըն­թաց­քը կամ տիե­զե­րա­կան պատ­մու­թյունը այն­պես է հառաջ գնում, ինչ­պես ստեղ­ծա­գոր­ծու­թյունն` յուր յոթ­նօ­րյա կար­գով, ըստ ո­րում` յուրա­քան­չյուր մի մասն յուր ըն­թացքն է ստա­նում նա­խըն­թա­ցի կա­տա­րու­մից հետո: Յու­րա­քան­չյուր վեց շրջա­նի անց­նե­լով` լրա­նում է մի ժա­մա­նակ, և ա­պա կրկին սկսվում է այս­պես ա­սած ա­րար­չա­կան մի նոր օր, որ նախ­ըն­թա­ցի նմա­նօ­րի­նակ դրոշմն է կրում աստվա­ծա­յին ներ­գոր­ծու­թյամբ: Ստեղ­ծա­գոր­ծու­թյունը մին­չև մար­դու ստեղ­ծու­մը հան­գավ մար­դու ստեղծ­մամբ, իսկ տիե­զե­րա­կան կյան­քի կամ պատ­մու­թյան հառաջա­դի­մու­թյունն յուր մարդ­կա­յին հո­գևոր ըն­թաց­քի տի­րա­պե­տու­թյամբ հառաջա­դի­մում է դեպի հավի­տե­նա­կա­նու­թյուն, ո­րում կլի­նի հո­գևո­րի կա­տա­րե­լու­թյունը: Յու­րա­քան­չյուր նոր շրջան ըն­թացք է ստա­նում գրե­թե այն­պես, ինչ­պես ա­րար­չա­գոր­ծու­թյան մեջ է լի­նում Աս­տու­ծո «Ե­ղի­ցի լոյս» խոս­քով[1]: Այսպի­սով ժա­մա­նա­կի շրջան­ներն ևս հե­ռավոր նմա­նու­թյամբ կրկնվում են և դեպի ա­ռաջ գլո­րում. «Ան­ցա­նեն ժամք և աւուրք և ամք և յառաջա­դէմն նկրտին» (Հաճ.): Այս շրջան­նե­րի ըն­թաց­քի վրա էին նաև մար­գա­րե­նե­րը հիմ­նում յուրյանց աստվա­ծա­տուր հայտ­նու­թյունք` ցույց տա­լով Ա­րար­չի տնօ­րի­նած կյանքն ու նրա հառաջա­դի­մու­թյունը դեպի ժա­մա­նա­կի վերջ­նա­կան լրու­մը` հավի­տե­նա­կան կյան­քը: Եվ այս հի­ման վրա էին կա­ռու­ցա­նում հին աստ­ղա­բաշխ­ներն յուրյանց 28-ա­մյա (4x7) շրջա­նի գու­շա­կու­թյուն­ներն ա­պա­գա տա­րի­նե­րի պտղա­բե­րու­թյան, խա­ղա­ղու­թյան, խռո­վու­թյան ու դժբախ­տու­թյանց նկատ­մամբ: Աշ­խար­հի վեց շրջան­նե­րը լրա­ցան Քրիս­տո­սով, և այժմ մենք գտնվում ենք յոթ­նե­րորդ շրջա­նի մեջ, որ պետք է լրա­նա Քրիս­տո­սի երկ­րորդ գալս­տով (Ա­գաթ., 387):

Այս­պի­սով, աշ­խար­հի բնա­կան ու պատ­մա­կան ըն­թաց­քը հա­ռաջ է գնում Աս­տու­ծո գերբ­նա­կան ու բարձր ներ­գոր­ծու­թյամբ, սա­կայն յուր իսկ դրած բնա­կան կար­գավո­րու­թյամբ և հաստա­տած ան­շեղ­լի օրեն­քով (Ծննդ., Ը 22): Այդ օրեն­քի աստ­վա­ծա­յին պահ­պա­նու­թյամբ պայ­մա­նավո­րված է ու­րեմն աշ­խար­հի հառա­ջա­դի­մու­թյան կա­նո­նավոր ըն­թաց­քը, իսկ Աս­տու­ծո ա­րար­չա­կան ներ­գոր­ծու­թյամբ մի ավե­լի բարձր զար­գաց­ման աստի­ճա­նավո­րու­թյուն է հառաջ գա­լիս ցածր աստի­ճա­նից` ըստ տնօ­րի­նա­կան ներ­գոր­ծու­թյան: Այդ է պատ­ճա­ռը, որ որ­տեղ Աս­տու­ծո ա­րար­չա­կան ներ­գոր­ծու­թյան հե­տևանքն ենք նկա­տում, սքան­չա­նում ենք և մեր ա­ռաջ մի հրա­շա­լիք տես­նում, իսկ որ­տեղ օ­րի­նավո­րու­թյան պահ­պա­նու­թյան ենք հա­սու լի­նում, սկսում ենք զննել ու ճա­նա­չել, թե ի՞նչ օրենք կա­րե­լի է դուրս բե­րել այդ­պի­սի ե­րևույթ­նե­րից: Ճա­նա­չել այդ օրենք­նե­րի պահ­պա­նու­թյան աղ­բյուրը և ա­րար­չա­կան ներ­գոր­ծու­թյան բարձ­րու­թյունը մեր հավատ­քի հարս­տու­թյունն է:

 

 

[1] «Սերմն ամենայն կենդանեաց մարմնաւորաց ջուր է, եւ զօրութեամբ Աստուծոյ Հոգւոյն գոյանայ: «Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս»: Այս առաջին բարբառ Աստուծոյ, ա­ռանց շրթանց շարժելոյ եւ թարց լեզուի տատանելոյ. առանց ատամանց կափ­կափե­լոյ, եւ թարց բարբառ արձակելոյ. զի ոչ եթէ գործիք եւ օդապահք բան է կարծել զԱս­տուծոյ, այլ զմեզ ուսուցանելոյ վարի գիրս մերովս օրինակաւ: Եւ դու տես, զի նախ զ«արարն» դնէ, եւ ապա զ«ասացն» ի ցոյց գործոցն: Զի յայտ առնէ զԱրարիչն ամենա­զոր եւ անաշխատ: Զի կամելով միայն հրամանն զգործն կատարեաց»: Հայսմավուրք:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

05.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․