Առևտրի կենտրոնի մի հարուստ սեփականատեր որոշում է բարի գործ անել. նա իր խանութ է հրավիրում մանկատան երեխաներին և ասում.
- Երեխանե՛ր, խանութի բացմանը 15 րոպե է մնացել, և դուք այդքան ժամանակ ունեք, որպեսզի շրջեք և յուրաքանչյուրդ մեկ խաղալիք ընտրեք ձեզ համար…
Երեխաները աղմուկով ցրվում են խանութով մեկ։ Յուրաքանչյուրը ձգտում էր ավելի լավ խաղալիք գտնել։ Հանկարծ հարուստ սեփականատերը նկատում է, որ երեխաներից մեկը կանգնել է իր կողքին և ոչ մի տեղ չի շտապում։
- Իսկ դու ինչո՞ւ ես կանգնել, տղա՛, քիչ ժամանակ է մնացել, վազի՛ր, ընտրի՛ր քեզ համար ինչ-որ բան։
- Ես արդեն ընտրել եմ, – պատասխանում է որբ երեխան։
- Իսկ ի՞նչ ես ընտրել։ Ես քո ձեռքում ոչինչ չեմ տեսնում։
-Ես Ձեզ եմ ընտրել…
Շատ շուտով երեխան որդեգրվում է մեծահարուստի կողմից:
Մարդիկ, շատ հաճախ ընկնելով տարբեր «խաղալիքների» և «բարիքների» հետևից, չեն տեսնում, որ այդ բոլոր բարիքների «սեփականատերը» կանգնած է հենց իրենց կողքին։ Եթե մենք ընտրենք Տիրոջը և մեր կյանքը հանձնենք նրան, Նա կհոգա մեր բոլոր կարիքների մասին։