Այսօր ամենակարևորն աշխարհիկ ոգուն չընտելանալն է: Դա Քրիստոսի մասին վկայություն է: Որքան հնարավոր է փորձենք թույլ չտալ, որ այդ հոսանքը մեզ շեղի ու աշխարհի հունով տանի: Խելացի ձուկը կարթը չի ընկնում: Խայծը տեսնում է, հասկանում է, թե դա ինչ է, հեռանում է այդտեղից ու չի բռնվում: Իսկ մեկ ուրիշը տեսնում է խայծը, շտապում է կուլ տալ այն և իսկույն կարթն է ընկնում: Այդպես էլ աշխարհն է, այն խայծ ունի և դրանով որսում է մարդկանց: Մարդիկ տարվում են աշխարհիկ ոգով ու դրա ցանցն ընկնում:
Աշխարհիկ իմաստակությունը հիվանդություն է: Ինչպես մարդը փորձում է որևէ հիվանդությամբ չվարակվել, այդպես էլ պետք է աշխատի աշխարհիկ իմաստակությամբ չվարակվել՝ ինչ ձև էլ, որ այն ընդունի: Հոգևոր առումով զարգանալու և առողջ մնալու, հրեշտակների պես ուրախանալու համար մարդ պետք է ընդհանուր ոչինչ չունենա աշխարհի զարգացման ոգու հետ:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի