12 Հոկտեմբեր, Շբ
Երկու ազնվական մոտենում են թագավորի դղյակի դարպասներին: Նրանցից մեկը, որ թանկարժեք զարդեր էր կրում, ասում է.
-Ինքս ինձ արժանավոր չեմ համարում, բայցի վերջո արքան գնահատեց իմ գործնու աշխատանքը և հրավիրեց թագավորական հանդիսությանը:
Մյուսն ասում է.
-Ինքս էլ ուրախ կլինեի քեզ նման արժանավոր անձին իբրև հյուր ընդունել իմ հարկի ներքո:
Առաջին ազնվականը, որ իր ոսկյա զարդերով էր հպարտանում պատասխանում է.
-Շնորհակալություն, բայց ժամանակ չունեմ, գործերս շատ են ու կարևոր:
Երբ հասնում են դարպասներին, պահակախումբը կանգնեցնում է և թույլ տալիս երկրորդազնվականին ներս մտնել:
Առաջին ազնվականն ապշում է և հարցնում.
-Ինչո՞ւ թույլ տվեցիք, որ միայն անշուք զգեստներով և թանկարժեք զարդեր չունեցողայդ մարդը ներս մտնի:
Պահակախմբից պատասխանում են.
-Ո՛վ անմիտ մարդ, մի՞թե չճանաչեցիր թագավորի հանրահայտ ոսկերչին, ում պատրաստած զարդերը նաև դու ես կրում և դրանցով քեզ գովաբանում: Իսկ քեզ համար հրամայված է, որպեսզի սպասես այնքան, մինչև թագավորը կորոշի ներս թողնել կամ ետ ուղարկել:
Մարդիկ իրենց հպարտության պատճառով մեծ կարծիք ունեն իրենց մասին, բայց Աստված այլ կերպ է նայում մարդկանց ու տեսնում նրանց իրական էությունը, ինչպես գրված է Սուրբ Գրքում, թե մարդիկ մարդկանց երեսին են նայում, իսկ Աստված` մարդկանց սրտերին (Ա Թագ. 16.7): Այդ իսկ պատճառով Երկնքի արքայություն մտնելու համար կանչվածները շատ են, ընտրյալները` քիչ: