Մի երիտասարդ եկավ ծերի մոտ ու հարցրեց.
- Հա՛յր, ստիպված եմ լինում չափազանց շատ ջանք թափել նպատակիս հասնելու համար: Բայց երբեմն այդ ջանքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնում: Շատ եմ հոգնում այդ ամենից, ուժ չեմ ունենում առաջ շարժվելու և հուսահատության եմ մատնվում: Ինչպե՞ս վարվեմ:
- Մի փոքր հանգստացիր, լարվածությունդ թուլացրու: Դա դյուրին չէ, քանի որ անընդհատ որոշակի ինչ-որ բան անելու բնատուր պահանջ ենք զգում և կարծում ենք, թե մեր նպատակին կհասնենք, եթե առանց շունչ առնելու աշխատենք: Շատ կարևոր է փորձել, ընկնել, վեր կենալ և առաջ ընթանալ: Բայց Աստծո օգնությունն ընդունելն ավելի կարևոր է: Երբ մեծ ճիգ ենք գործադրում՝ օգտակար է, որ կանգ առնենք, նայենք ինքներս մեզ, սպասենք մինչև Աստված հայտնի իր ներկայությունն ու ուղղորդի մեզ: Եկեք թույլ տանք, որպեսզի Աստված ժամանակ առ ժամանակ բռնի մեր ձեռքն ու առաջ տանի մեզ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի