Մի անգամ երիտասարդ միաբանը մոտեցավ վանքի վանահորը.
- Հա՛յր, արդյո՞ք դեպի Աստված տանող մեր ընտրած ուղին չափազանց դժվար չէ:
- Եթե քեզ թվում է, որ քո ուղին շատ դժվար է, ապա ջանա սրտիդ լսել,- պատասխանեց վանահայրը,- Փորձիր հնարավորինս անկեղծ լինել ինքդ քեզ հետ և որոշել, թե արդյո՞ք ճիշտ ճանապարհով ես գնում՝ յուրաքանչյուր քայլիդ համար քո երազանքներով վճարելով: Եթե դրանից հետո էլ կյանքը նախկինի պես տանջի ու տխրեցնի քեզ, ապա կարող ես գանգատվել: Բայց հարգանքը պահելով արա, ինչպես որդին է հորից բողոքում՝ ընդամենը մի փոքր ավելի ուշադրություն և օգնություն խնդրելով: Տեր Աստված և՛ քո հայրն է, և՛ մայրը, իսկ ծնողներն, անկասկած, ամենալավն են սպասում իրենց զավակից: Հնարավոր է ուսումդ երկարեց, ուստի իրավունք ունես խնդրելու, որպեսզի շունչ առնելու հնարավորություն տան քեզ և միգուցե՝ փաղաքշեն: Սակայն երբեք մի՛ չափազանցրու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի