5 Հոկտեմբեր, Շբ
Զինվորները շղթայակապ մի զորահրամանատարի, որը միացել էր թշնամուն և ապստամբել թագավորի դեմ, տանում են դեպի խաչելության վայրը: Սակայն մահվան դատապարտված զորահրամանատարը՝ քարացած ու սարսռած, կանգնում է` իր փոխարեն խաչի վրա տեսնելով նույն թագավորին, ում դեմ ապստամբել էր: Թագավորն իր հայրն էր, ով արդարադատության համար չէր կարող մերժել պատիժը, սակայն հայրական սիրո պատճառով իր որդու փոխարեն հանձն էր առել կրել պատիժը:
Ահա այսպիսին է Աստծո արդարությունը և սերը մարդու հանդեպ: Աստված արդար է և չի կարող անտեսել մեղքը, որի վարձը մահն է: Բայց Աստված նաև սեր է և փրկում է մարդուն` հատուցելով մարդու փոխարեն: <<Մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով>>(Հռոմ 6.23):
Հովհաննես Մանուկյան